Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում խուզարկությունը կատարվել է 2-3 շաբաթ առաջ
«Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում խուզարկությունը կատարվել է 2-3 շաբաթ առաջ: Թե ինչո՞ւ են դրա մասին նոր հայտնում, թողնում եմ Ձեր երևակայությանը, վստահ եմ՝ դժվար չէ այդ հարցի պատասխանը գտնելը»։ Այս մասին hraparak.am-ին հայտնել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Հարցին, թե խուզարկության արդյունքում հայտնաբերվե՞լ է արդյոք ինչ-որ բան, Սողոմոնյանը պատասխանել է. «Ես իրավունք չունեմ ասել։ Դուք պետք է ՀՔԾ-ից հարցնեք՝ ի՞նչ են հայտաբերել, ի՞նչ արդյունքների են հասել խուզարկության արդյունքում։Չեմ կարող պատասխանել, ուղղակի իրավունք չունեմ»։
ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը hraparak.am-ի հետ զրույցում նշել է, որ իրենք առաձին չեն հայտարարել Քոչարյանի առանձնատանը և գրասենյակում խուզարկության մասին․ «Մենք լրագրողների հարցումներին ի պատասխան ուղղակի հաստատել ենք տեղեկատվությունը»։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում