Շենգավիթցին Գառնիում դանակահարել է հոր եւ որդու ու փախել
Օգոստոսի 18-ի երեկոյան, «Գառնի» առողջության կենտրոնից Գառնիի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել 54-ամյա Աշոտ Աբելյանին եւ 20-ամյա Մանուել Աբելյանին: Ա. Աբելյանը ստացել է «աջ ազդրի վերին երրորդականի կտրած արյունահոսող վերք», իսկ Մ. Աբելյանը «կրծքավանդակի, որովայնի եւ աջ բազկի ստորին երրորդականի կտրած վերք» վնասվածքներ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վիրավորները գտնվում են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ կայուն, ծանր ախտորոշմամբ:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին եւ քննիչներին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալ:
Ոստիկանները պարզել են Ա. եւ Մ. Աբելյաններին դանակահարած անձի ինքնությունը: Աղբյուրի տեղեկություններով, նա Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 37-ամյա Արտյոմ Ղազարյանն է, որին այս պահին որոնում են:
Վիրավորները հայր ու որդի են. Մանուելի եղբայրը աշխատում է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային Անվտանգության ծառայությունում՝ որպես օպերլիազոր:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում