ԱԱԾ պետը սեպտեմբերի 22-ին կընտրվի ՀՖՖ նախագահ
Օգոստոսի 17-ին կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) գործկոմի հերթական նիստը:
«Գործադիր մարմնի անդամները քննարկեցին և հաստատեցին ՀՖՖ վերակազմավորման նպատակով նշանակված արտահերթ ժողովի անցկացման ժամկետները և օրակարգը», - ասված է ՀՖՖ կայքում հրապարակված հաղորդագրությունում: - «ՀՖՖ արտահերթ ժողովը անցկացվելու է ս.թ. սեպտեմբերի 22-ին, սկիզբը՝ ժամը 12:00-ին: Ժողովի ընթացքում կայանալու են նաև ՀՖՖ նախագահի և Գործադիր կոմիտեի անդամների ընտրությունները»:
Հինգշաբթի օրը Կառավարության նիստից հետո Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ կառաջադրի իր թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում:
Բարձրագույն խմբի 9 թիմեր պաշտպանել են Վանեցյանի թեկնածությունը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի երկարամյա նախագահ Ռուբեն Հայրապետյանը օրեր առաջ հայտարարել էր, որ եթե Արթուր Վանեցյանը առաջադրվի, ինքը չի առաջադրվի, ավելին՝ կոչ կանի իրեն ընտրել ցանկացողներն ընտրել ԱԱԾ տնօրենին:
«Իմ աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ կան հարցեր, որոնք ունեն արագ լուծումների կարիք: Չունես իշխանությունների հետ անմիջական կապ, շատ հարցեր մնում են: Այժմ այդ խնդիրների առջև կանգնած ենք: Արթուր Վանեցյանին համարում եմ լավագույն թեկնածուն: Պայմանավորված խաղերը նրա ղեկավարության դեպքում կբացառվեն», - իր այս խոսքերը պարզաբանել էր ՀՖՖ գործող նախագահը:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում