Քրեական հետապնդումը Հայաստանում շարունակվում է
ՀՀ ինստիտուցիոնալ համակարգում ներկայումս առկա են խնդիրներ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, հայտարարեց Հայաստանի կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։
«Ավագանու ընտրությունները ո՞վ պիտի անի։ Մուկուչյանի հանձնաժողո՞վը, որը 2012 թվականի ընտրությունների արդյունքներն է կեղծել, 2015 թվականի հանրաքվեն է կեղծել, 2017 թվականի ընտրություններն է կեղծել, հիմա ավագանու ընտրություններով պիտի դառնա լեգիտի՞մ, մաքրվելո՞ւ են նախորդ ընտրությունների խախտումները»,– նշեց նա՝ հավելելով, որ հանրությունը ստիպված է լինելու պահանջել Մուկուչյանի հեռացումը։
Անդրիաս Ղուկասյանը շեշտեց՝ եթե հեղափոխական ժողովրդական ուժը հետեւողական չի եւ թողնում է, որ հին կառույցները գործեն, թուլացնում է հանրային եւ միջազգային աջակցությունը. «Միջազգային հարթակներում ժամանակավոր կառավարության սպասելիքները չարդարացան, որովհետեւ այստեղ Հայաստանը շարունակում են խորհրդարանի ՀՀԿ–ական պատգամավորները ներկայացնել»։
Նա ընդգծեց, որ քրեական հետապնդումը Հայաստանում շարունակվում է. «Չնայած ՔՊ–ի կողմնակիցները սուր են քննադատությանը արձագանքում, սակայն իմ դեմ սարքված քրեական գործը շարունակվում է, նման գործերը չեն վերանայվել։ ՀՔԾ–ում, Քննչական կոմիտեում եւ ԱԱԾ–ում քննիչները, որոնք շինծու գործեր էին սարքում իմ ու ռեժիմի դեմ պայքարող մյուս գործիչների դեմ, շարունակում են պաշտոնավարել ժամանակավոր կառավարությունում։ Այս պարագայում Ռոբերտ Քոչարյանը կարող է իրեն քաղբանտարկյալ ներկայացնել»,– եզրափակեց քաղաքագետը։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում