Հարկային վարչարարությանն առնչվող խնդիրներ զբոսաշրջության ոլորտում
«Ժողովուրդը» գրում է. «Զբոսաշրջության ոլորտում հարկային վարչարարության հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան: Ու այդ ամենի արդյունքում հիմա այդ ոլորտով զբաղվող կազմակերպությունները որոշ դեպքերում փորձում են ստվերում գործել` թաքցնելով իրական թվերը: Օրինակ, զբոսաշրջիկների 10 հոգանոց խումբը փաստաթղթերում ներկայացվում է 5-7 հոգուց կազմված:
Բանն այն է, որ տուրիստական փաթեթից հարկում են 20 տոկոս ԱԱՀ: Ու հիմա տուրիստական գործակալությունները պնդում են՝ եթե տուր-փաթեթն ընդհանուր արժեցել է 3000 դոլար, դրանից գործակալը որպես շահույթ ստանում է 50-100 դոլար: Իսկ հարկվում է ոչ թե տուրիստական գործակալության ստացած շահույթից, այլ ընդհանուր փաթեթից` 3000 դոլարից:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` տուրիստական գործակալություններն այս հարցը բարձրացրել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:
Սա այն բանից հետո, երբ ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել տուրիստական գործակալություններում: Բայց այդ հանդիպումից հետո ՊԵԿ-ը դադարեցրել է ստուգումները, և հիմա քննարկվում է օրենսդրությունը փոխելու հեռանկարը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում