Դոն Պիպոյի կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Երեք քաղաքացու առեւանգման եւ ապօրինին զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) կալանքը եւս 2 ամսով երկարաձգվել է: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Արթուր Ասատրյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը։ Վերջինս նշել է, որ որոշումն անօրինական է եւ այն բողոքարկել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում:
«Մենք Վերաքննիչից խնդրել ենք, որ խափանման միջոցը վերացվի, կամ գրավ կիրառվի: Դատարանում քննիչը որեւէ հիմք չի ներկայացրել, որ Արթուր Ասատրյանի կալանքի տակ մնալն անհրաժեշտ է եւ հիմնավորված գործի նյութերով, որեւէ փաստական տվյալ չհետազոտելով դատարանը կայացրեց ակնհայտ ապօրինի դատական որոշում: Այն իրողությունները, որ Հայստանում դատական համակարգը փոխվել է, էս պարագայում մենք հակառակին ենք ականատես լինում, որ կամ պատվերով արդարադատություն է, կամ դատավորը կոմպետենտ չէր»,-ասաց փաստաբանը:
Նա նշել է, որ այս ընթացքում քննչական գործողություններ, առերեսումներ դեռեւս չեն եղել, ինչը իրենց համար եւս տարօրինակ է եւ անհասկանալի:
Նշենք, որ Դոն Պիպոյին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը») եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում