Թաքնված հարուստը. որքան ունեցվածք ունի թիվ մեկ բանտապետը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը բավականին ունեցվածքի տեր է: Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի` դրամական միջոցներն անցած տարեվերջին կազմել են 5 մլն դրամ, 34 հազար դոլար, 9 հազար եվրո, 1.5 մլն ռուսական ռուբլի: Նա որպես եկամուտ հայտարարագրել է սեփական աշխատավարձը, որն ամսական կազմում է 328 հազար դրամ, ստացած փոխառությունները` 3 մլն դրամը, եւ 2 հազար դոլար:
Բացի այս` նա անցած տարում «նվեր» է ստացել 150 հազար ռուսական ռուբլիի չափով: Թե ով է ՔԿԾ պետին ռուսական ռուբլիներ նվիրել, պաշտոնական փաստաթղթում նշված չէ: Բացի այս, նկատենք, որ ՔԿԾ պետը պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշել է, որ ունի արտադրական նշանակության մեկ շինություն եւ մեկ հատ «Kia Sorento» 3.8 մակնիշի ավտոմեքենա:
Ի դեպ, 150 հազար ռուբլի «նվերի» մասին պաշտոնը ստանձնելու հայտարարագրում ոչինչ նշված չէ: Նրա կինը` Աննա Ավդալյանը, պակաս ունեցվածքի տեր չէ: Նրա դրամական միջոցները կազմում են 1.5 մլն դրամ, 25 հազար դոլար եւ 1 մլն ռուբլի: Եւ սա այն դեպքում, երբ ՔԿԾ պետի կինը եկամուտի աղբյուր չունի:
Համենայնդեպս, պաշտոնական հայտարարագրում նշված չէ: Ի դեպ, տեղեկացնենք, որ Արտյոմ Մխոյանը ինչ նշանակվել է այս պաշտոնին, քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալները պարբերաբար բողոքի գործողություններ են կազմակերպում, անգամ երկու օրում երկու ինքնասպանություն եղավ:
Մանրամասները` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում