Աշնանը 15-22 դեսպան հետ է կանչվելու Հայաստան
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Վերջին օրերին համառ լուրեր են շրջանառվում, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մեծ թվով դեսպաններ են հետ կանչվելու Հայաստան: Մի տվյալով՝ մոտ 15, մյուսով՝ 22 դիվանագետ է փոխվելու: Խոսքը ոչ դիվանագետների կամ նրանց մասին է, ովքեր դիվանագիտական կարիերայի աճի ճանապարհով չեն հասել դեսպանի պաշտոնին, այլ քաղաքական կամ ուրիշ նկատառումներից ելնելով:
«Երբեմն դեսպան են նշանակվել նրանք, ում հարկավոր էր պաշտոնից ազատել, երկրից հեռացնել, բայց իշխանությունը չի ցանկացել նեղացնել նրանց: Այդ ճանապարհով դեսպանի պաշտոնին հայտնվեցին, օրինակ, Վայոց ձորի մարզպետ էդգար Ղազարյանը կամ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Սադոյանը: Դեսպանների պաշտոններին էին հայտնվում նաև նրանք, ովքեր Սերժ Սարգսյանին կամ ՀՀԿ-ին որոշակի ծառայություններ էին մատուցում և, որպես պարգևատրում, գործուղվում արտերկիր՝ զբաղեցնելով կադրային դիվանագետների տեղը, որոնք տասնյակ տարիներ սպասում էին նշանակման իրենց հերթին:
Հիմա Նիկոլ Փաշինյանը որոշել է նրանց բոլորին հետ կանչել և նշանակել պրոֆեսիոնալ դիվանագետների, որոնք ունեն համապատասխան կրթություն և աշխատանքի փորձ:
Պետք է ենթադրել, որ սրանից կշահի Արտաքին գործերի նախարարության աշխատակազմը, որտեղ բոլոր աշխատողների երազանքը դեսպան նշանակվելն է: Բայց լավատեղյակները պնդում են, որ նշված քանակի դեսպանների թեկնածուներ Հայաստանը չունի»,-գրում է օրաթերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում