Վրացական կողմում սպասող ավտոշարասյան երկարությունը կազմում է 3,5 կմ
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը լրագրողների հետ ճեպազրույցին, անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքական օրակարգային հարցերին, ասաց, որ օրեր անց Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում կբացվի հայ-չինական բարեկամության դպրոց, և դպրոցի շինարարությունն իրականացվել է Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև կնքված տեխնիկատնտեսական համաձայնագրի շրջանակում: «Օրերս ավարտին է հասցվելու ևս մեկ ծրագիր, դա Չինաստանի կողմից Հայաստանին 200 շտապօգնության ծրագրի տրամադրումն է»,-ասաց նա:
Անդրադառնալով Լարսում ստեղծված իրավիճակին՝ Աննա Նաղդալյանն ասաց, որ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ և քայլեր է ձեռնարկում առաջացող խնդիրներն արագ լուծելու համար: «Վրացական կողմից այս պահի դրությամբ գրանցված է 2 հարյուր մեքենա, սպասող ավտոշարասյան երկարությունը կազմում է երեք ու կես կմ»,-ասաց նա:
Այն հարցին, թե տեղեկություններ կան, որ 2008 թվականի մարտիմեկյան դեպքերից հետո հեռացված պաշտոնյաներին՝ Ռուբեն Շուգարյանին, Վլադիմիր Կարապետյանին, Մարթա Այվազյանին վերականգնում են, նա ասաց, որ այդ լուրերը մշտապես շրջանառվել են: «Ես նման տեղեկատվություն չունեմ»-ասաց նա:
Ինչ վերաբերում է Կասպից ծովի դաշինքի կնքմանը, նա ասաց, որ հետևում են այդ բոլոր գործընթացներին, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող են ազդեցություն ունենալ Հայաստանի վրա: «Ադրբեջանն այդ երկրների շարքում է, դրա համար էլ գոհ է, իսկ մենք հետևում ենք զարգացումներին և կանենք համապատասխան եզրակացություններ»,-ասաց նա:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում