Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական ուժերի վերադիրքավորման փորձերն ամեն կերպ կանխվելու են
այկական կողմն ադրբեջանական կողմին հանրային և այլ խողովակներով հայտնել է, որ Նախիջևանի ուղղությամբ վերադիրքավորման փորձերն անընդունելի են և ամեն կերպ կանխվելու են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին օգոստոսի 14-ին կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով Նախիջևանի ուղղությամբ տիրող իրավիճակի մասին լրագրողի հարցին:
«Նախիջևանի ուղղությամբ իրավիճակի հարցով համապատասխան հայտարարություն տարածել է ՀՀ պաշտպանության նախարարությունը. այստեղ ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը: Իսկ ինչ վերաբերում է վերադիրքավորումներին, ապա այդ հարցի առնչությամբ հանրային և այլ խողովակներով մենք ադրբեջանական կողմին հայտնել ենք, որ նման վերադիրքավորման փորձերն անընդունելի են հայկական կողմի համար և դրանք ամեն կերպ կանխվելու են»,- ասաց Նաղդալյանը:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում