Իրականում 682 հազար մարդ է լքել Հայաստանը, ոչ թե 1 մլն 22 հազար
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանն անդրադարձել է ՀՀ երեք նախագահների օրոք արտագաղթած քաղաքացիների թվի վերաբերյալ սոցցանցերի քննարկումներին:
«Սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է առաջին երեք նախագահների օրոք արտագաղթած քաղաքացիների թիվը. առաջին նախագահ 586 հազար, 2-րդ՝ 129 հազար և երրորդ՝ 307 հազար։ Ընդամենը 1022 հազ. մարդ։ Չի կարելի առանց հասկանալու նման թվեր հրապարակել։ 1989-1991թթ Հայաստան է եկել 400000 մարդ Ադրբեջանից։ Նրանց մուտքը չի ֆիքսվել (սահմանապահ ծառայություն ՀԽՍՀ-ում չկար)։ Հետագայում, այդ 400000-ից 340000 լքել է Հայաստանը, քանի որ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն նրանց համար հատուկ ծրագրեր արեցին։ Այ նրանց ելքը ֆիքսվել է (արդեն կար սահմանապահ ծառայություն)։ 1994-ին այս ամենը ճշտվել է հատուկ հաշվառման շնորհիվ։ Ուրեմն, չի կարելի առանց մուտքը ֆիքսելու՝ ֆիքսել միայն ելքը։ Բայց միևնույնն է՝ ԱՎԾ վեջը չի։ Ճիշտ թիվն է՝ այդ ամենից հանած 340000 կամ էլ 1-ին նախագահի 586 հազ ելքի կողքը նշել 340000 մուտք։ Այսինքն, իրականում 682 հազար և ոչ թե 1022 հազ ՀՀ քաղաքացի է լքել երկիրը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Բագրատյանը:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում