Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը Ուկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հաջորդ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան Ամերիկայում․ Զելենսկի ԱՄՆ-ն և Ռուսաստանը պետք է մշակեն նոր համաձայնագիր՝ նախկինի երկարաձգման փոխարեն․ Թրամփ Իրանի Գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Շամխանին նշանակվել է Պաշտպանության խորհրդի քարտուղար Իտալիայում այսօր մեկնարկում են Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերը Անվտանգային կանոններ՝ արկածային զբոսաշրջությամբ զբաղվողների համար (տեսանյութ) Ինքնավթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 113 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 219 քաղաքացու (ֆոտոշարք) Փաշինյանն ու Ալիևը իսկապես լավ առաջնորդներ են. Թրամփ Էփշտեյնի ստվերը հետապնդում է եւս մեկ նորվեգացի գործչի Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ Սուրեն Պապիկյանը մասնակցել է նորակառույց մոդուլային տիպի զորամասի բացման հանդիսավոր արարողությանը

Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՈւկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հաջորդ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան Ամերիկայում․ ԶելենսկիԱՄՆ-ն և Ռուսաստանը պետք է մշակեն նոր համաձայնագիր՝ նախկինի երկարաձգման փոխարեն․ ԹրամփԻրանի Գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Շամխանին նշանակվել է Պաշտպանության խորհրդի քարտուղարԻտալիայում այսօր մեկնարկում են Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերըԱնվտանգային կանոններ՝ արկածային զբոսաշրջությամբ զբաղվողների համար (տեսանյութ)Ինքնավթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոնՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 113 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 219 քաղաքացու (ֆոտոշարք)Փաշինյանն ու Ալիևը իսկապես լավ առաջնորդներ են. ԹրամփԷփշտեյնի ստվերը հետապնդում է եւս մեկ նորվեգացի գործչիՀայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներՍուրեն Պապիկյանը մասնակցել է նորակառույց մոդուլային տիպի զորամասի բացման հանդիսավոր արարողությանըԼցակայանում հայտնաբերվել են խախտումներԱՄՆ իր քաղաքացիներին կոչ է անում անհապաղ լքել Իրանը` Ոչ միայն չենք փակում ատոմակայանը, այլ նաև գնում ենք ևս 10 տարով շահագործման ժամկետի երկարացման․ ԽուդաթյանԵվրոպական Միության կրոնական կառույցների և պետության հարաբերությունների հարցերի պատասխանատուն այցելել է Արամ Ա կաթողիկոսինԲանակցությունները կառուցողական էին և կենտրոնացած էին երկարատև խաղաղության համար պայմաններ ստեղծելու վրա. ՈւիթքոֆԴիլիջանում կբացվի Հայկական գործվածքի թանգարանԿենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ)ՀայտարարությունՍահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգըՑուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներովԴահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներումԿադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմումՎենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. EuronewsԱբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններըՄադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներիցԻնտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչԿողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջՌոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտՀույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասինՌոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվելՔիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի նոր սիրավեպը ընթանում է ծայրահեղ զգուշությամբՆման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է. Էդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պապիկ են դառնալու Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչՎստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրըԵս ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի․ ՅամալԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի. ՎենսԿան հարցեր, որ պետք է քննարկվեն. Սիմոնյանը՝ ԼավրովինՀայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ ԼավրովինԵլիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. ՊեսկովՄոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածքՆույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվիՄադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկմանՆյու Յորքում ձնաբքից հետո ձյան և աղբի լեռներ են կուտակվել․ CBSԱվագանու անդամները կկարողանան հետ վերցնել հրաժարականի դիմումըԳյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է«Ռոսիա Մոլ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրելՇիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով
Հայաստան

Ի՞նչ բարեփոխումներ ու մարտահրավերներ են սպասվում Հայաստանին. Բրիտանական վերլուծական կենտրոնի անդրադարձը

2018 թվականի ապրիլին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից և Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց ի վեր Հայաստանում իրադրության այժմյան զարգացումները, կարծես, լավատեսության և զգուշավորության միտումներ ունեն: Այս մասին ասվում է Foreign Policy Centre բրիտանական վերլուծական կենտրոնից Քրեյգ Օլիֆանթի հեղինակած հոդվածում:

Նրա խոսքով՝ ապրիլյան դեպքերն անսպասելի էին, սակայն դրանք տեղի ունեցան միանգամայն խաղաղ կերպով, և Փաշինյանի ու նրա կառավարության հանդեպ դրական վերաբերմունք կա ժողովրդի կողմից: Փորձագետը նշում է, որ միանշանակ լայնածավալ բաեփոխումներ իրականացնելու կարիք կա, հատկապես քաղաքաշինության, գյուղատնտեսական եւ էներգետիկ ոլորտներում: Անհրաժեշտ է ուսումնասիրել երիտասարդ տաղանդավոր մասնագետների հարցը, ինչպես նաև արտասահման մեկնածների վերադարձի խնդիրը:


Բացի այդ, հեղինակը նշում է, որ դեռ հսկայական աշխատանք պետք է տարվի՝ բարեփոխումների կայուն առաջընթացը տեսանելի դարձնելու համար: «Հայաստանը չի ունենա այնպիսի առեւտրային հարաբերություններ և ներդրումներ, որոնք պահանջվում են, եթե դեռեւս չկա բարեփոխումների մասին հստակություն»,- գրում է նա:

Նոր կառավարության առջև բարդ խնդիր է դրված. Հայաստանը գտնվում է թե՛ տնտեսության, թե՛ անվտանգության տեսանկյունից խոցելի իրավիճակում, իսկ բնակչության գրեթե 30 տոկոսն ապրում է աղքատության շեմին: «Սակայն ակնկալիքներն այժմ մեծ են, եւ ժամանակը միշտ չէ, որ խաղում է նոր կառավարության օգտին: Այնպես որ, դա ևս խանգարում է շոշափելի արդյունքների հասնել»,- ընդգծում է նա:

Հեղինակը կարծում է, որ շոշափելի արդյունքների թվում են վերջերս տեղի ունեցած մի շարք ձերբակալությունները: Քրեյգ Օլիֆանթը նշում է, որ Ռուսաստանն իրավիճակի զարգացման հարցում բավական չեզոք դիրք էր ցուցաբերում մինչև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, որի շուրջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ նոր իշխանությունների նախնական հայտարարությունները՝ «վենդետաներ» չգործադրելու մասին, կարծես, իրականությանը չեն համապատասխանում: Ըստ հեղինակի՝ Ռուսաստանի դիրքորոշումը խիստ կարևոր է լինելու դեպքերի հետագա զարգացման հարցում:

Ընտրությունների մասին նշվում է, որ գլխավոր մեխը նոր Ընտրական օրենսգրքի ընդունումն է, որում մեծամասնական համակարգը, ինչը նախկին իշխանությունների կողմից ընդունելի տարբերակ էր, պիտի փոխարինվի համամասնականով: Սակայն Փաշինյանի գլխավոր խնդիրն է՝ ներկայացնել շոշափելի արդյունքներ՝ առանց կտրուկ քայլերի, որոնք կարող են ընտրողների շրջանում անցանկալի արձագանք գտնել:

Իրավիճակը, հեղինակի խոսքով, առաջիկա ամիսներին կշարունակի մնալ անկայուն: Հեղափոխությունից ի վեր նա առանձնացրել է 4 անցումային շրջան կամ նպատակ. 1)ազատվել Սերժ Սարգսյանից, 2)ազատվել Հանրապետական կուսակցությունից, 3)ազատ և արդար ընտրություններ կազմակերպել, 4)հաղթել այդ ընտրություններում, ինչը դեռ նոր պետք է արվի:

Տարածաշրջանային համատեքստում, կարծես, մեծ փոփոխություններ չեն նկատվում: Հեղինակը նշում է, որ, ի տարբերություն ընդդիմություն եղած ժամանակների, վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը կմնա ԵՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի կազմում: Իսկ Բրյուսել այցելության ժամանակ նրա հղած գլխավոր մեսիջն այն էր, որ Հայաստանն այլևս կոռումպացված, օլիգարխիկ և ավտոկրատ պետություն չէ: Վարչապետի գլխավոր այցեքարտն իր լեգիտիմությունն է:

Փորձագետի կարծիքով՝ Ռուսաստանի ազդեցությունը մեծ է պետության վրա մի շարք պատճառներով, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտում, անվտանգության և ռազմավարական բնույթի մի շարք լծակների առկայության պատճառով:

Վերջում նա անդրադառնում է Ղարաբաղյան հակամարտության խնդրին՝ նշելով, որ Հայաստանի կողմից մեծ փոփոխություններ դժվար է ակնկալել: Փաշինյանը, ըստ հեղինակի, արել է երկու կարեւոր հայտարարություն. նա խոսում է միայն Հայաստանի անունից, իսկ Արցախը պետք է ներկայացնեն Արցախի գործող իշխանությունները, եւ երկրորդ՝ Բաքուն պետք է հստակ հայտարարի խաղաղ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին: Սակայն օգոստոսի 2-ին Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է Ստեփանակերտին ներառող բանակցությունների նոր ձևաչափը բացառելու մասին, և որ խաղաղություն չի լինի, քանի դեռ Բաքվին չեն վերադարձրել իրեն պատկանող տարածքները:

«Ելնելով այդ դիրքորոշումից եւ սպասվող ընտրություններից առաջ Երեւանի նոր կառավարության համար մանևրելու սահմանափակ հնարավորությունից՝ դժվար է տեսնել բանակցություններում առաջընթացի վաղ հեռանկար»,- գրում է փորձագետը՝ հավելելով, որ Բաքվի ռազմատենչ հայտարարությունների մեջ որոշակի թուլացում հնարավոր է տեսնել: Նա կարծում է, որ սեպտեմբերի 1-ին Ալիևի՝ Մոսկվա ծրագրված այցին պետք է հետևել նաեւ Երևանի և Բաքվի միջև հնարավոր հեռահար կապի հաստատման համատեքստում: