Աշխատանքը կորցրած քաղաքացին կառավարության շենքի մոտ մեխել էր ոտքերը նստարանին (լուսանկարներ)
Հանրապետության հրապարակում` Կառավարության շենքի դիմաց, քաղաքացի Արմեն Երանոսյանը, ի նշան բողոքի, մեխել էր ոտքերը նստարանին և հանդիպում էր պահանջում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Նա այդ քայլով իր բողոքն է արտահայտում իրեն աշխատանքից ազատելու դեմ:
Աշխատել է Սոթքի ոսկու հանքում:
«Թաթոյանին դիմել եմ, ազատել են անհիմն: Գնացել եմ աշխատանքի, ոչ մասնակցել եմ աշխատանքի, ո՛չ տաբել եմ ստորագրել, ո՛չ … ներկայիս տնօրենին էլ եմ դիմել, ոչ մի արձագանք չեն տալիս»,-լրագրողների հետ զրույցում մանրամասնեց քաղաքացին:
Արմեն Երանոսյանը պատմեց, որ ունի 3 միլիոն դրամի վարկ և փորձում է տեղավորվել աշխատանքի դրանք վճարելու համար:
«Լավ է՝ պարոն Փաշինյանը տույժերի համաներում արեց: Բայց ի՞նչ անեմ, գնամ կյանքիս վերջ տամ, պրծնե՞մ»:
Քաղաքացին մանրամասնեց, որ իրեն աշխատանքից ազատել են, երբ աշխատանքից գնացել էր հոր մահվան տարելիցին գերեզմանատանը շիրմաքարի շինարարական աշխատանքներն անելու համար:
Հետո, երբ վերադարձել է, վերադասը նրանից խմիչքի հոտ է առել ու, նրա խոսքով, անհիմն ազատել աշխատանքից:
Մի քանի օր առաջ էլ նա կառավարության շենքի դիմաց ի նշան բողոքի կարել էր բերանը, ինն օր հացադուլ է արել:
Քաղաքացուն մոտեցան «Շտապ օգնության» աշխատակիցները, ներարկում կատարեցին, ապա ԱԻՆ աշխատակիցները հատուկ գործիքով հեռացրին մեխերը քաղաքացու մարմնից:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում