Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թրամփը ներգաղթի 33 նոր դատավոր է նշանակել Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը Ուկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հաջորդ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան Ամերիկայում․ Զելենսկի ԱՄՆ-ն և Ռուսաստանը պետք է մշակեն նոր համաձայնագիր՝ նախկինի երկարաձգման փոխարեն․ Թրամփ Իրանի Գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Շամխանին նշանակվել է Պաշտպանության խորհրդի քարտուղար Իտալիայում այսօր մեկնարկում են Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերը Անվտանգային կանոններ՝ արկածային զբոսաշրջությամբ զբաղվողների համար (տեսանյութ) Ինքնավթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 113 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 219 քաղաքացու (ֆոտոշարք) Փաշինյանն ու Ալիևը իսկապես լավ առաջնորդներ են. Թրամփ Էփշտեյնի ստվերը հետապնդում է եւս մեկ նորվեգացի գործչի Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ

Թրամփը ներգաղթի 33 նոր դատավոր է նշանակելԺամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՈւկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հաջորդ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան Ամերիկայում․ ԶելենսկիԱՄՆ-ն և Ռուսաստանը պետք է մշակեն նոր համաձայնագիր՝ նախկինի երկարաձգման փոխարեն․ ԹրամփԻրանի Գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Շամխանին նշանակվել է Պաշտպանության խորհրդի քարտուղարԻտալիայում այսօր մեկնարկում են Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերըԱնվտանգային կանոններ՝ արկածային զբոսաշրջությամբ զբաղվողների համար (տեսանյութ)Ինքնավթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոնՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 113 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 219 քաղաքացու (ֆոտոշարք)Փաշինյանն ու Ալիևը իսկապես լավ առաջնորդներ են. ԹրամփԷփշտեյնի ստվերը հետապնդում է եւս մեկ նորվեգացի գործչիՀայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներՍուրեն Պապիկյանը մասնակցել է նորակառույց մոդուլային տիպի զորամասի բացման հանդիսավոր արարողությանըԼցակայանում հայտնաբերվել են խախտումներԱՄՆ իր քաղաքացիներին կոչ է անում անհապաղ լքել Իրանը` Ոչ միայն չենք փակում ատոմակայանը, այլ նաև գնում ենք ևս 10 տարով շահագործման ժամկետի երկարացման․ ԽուդաթյանԵվրոպական Միության կրոնական կառույցների և պետության հարաբերությունների հարցերի պատասխանատուն այցելել է Արամ Ա կաթողիկոսինԲանակցությունները կառուցողական էին և կենտրոնացած էին երկարատև խաղաղության համար պայմաններ ստեղծելու վրա. ՈւիթքոֆԴիլիջանում կբացվի Հայկական գործվածքի թանգարանԿենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ)ՀայտարարությունՍահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգըՑուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներովԴահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներումԿադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմումՎենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. EuronewsԱբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններըՄադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներիցԻնտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչԿողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջՌոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտՀույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասինՌոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվելՔիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի նոր սիրավեպը ընթանում է ծայրահեղ զգուշությամբՆման պապիկներ ունենալն արդեն կյանքի հաղթանակ է. Էդի Մերֆին և Մարտին Լոուրենսը պապիկ են դառնալու Իտալիայի գավաթ․ «Ինտեր»-ը հաղթեց «Տորինո»-ին և դուրս եկավ կիսաեզրափակիչՎստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրըԵս ուզում եմ լավ խաղալ, որ թիմը հաղթի․ ՅամալԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք մշակի. ՎենսԿան հարցեր, որ պետք է քննարկվեն. Սիմոնյանը՝ ԼավրովինՀայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից. Ալեն Սիմոնյանը՝ Սերգեյ ԼավրովինԵլիսեյան պալատը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել այս տեղեկատվությունը. ՊեսկովՄոսկվայի պայմաններից մեկը Դոնբասի միջազգային ճանաչումն է որպես Ռուսաստանի տարածքՆույնականացման քարտերի և անձնագրերի նոր համակարգը պետք է այս տարի ավելի ուշ գործարկվիՄադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա ազատազրկմանՆյու Յորքում ձնաբքից հետո ձյան և աղբի լեռներ են կուտակվել․ CBSԱվագանու անդամները կկարողանան հետ վերցնել հրաժարականի դիմումըԳյումրի-Բավրա ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է«Ռոսիա Մոլ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրելՇիրակի քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր (տեսանյութ)
Հայաստան

Ինչու՞ է Հայաստանում թանկացել գյուղատնտեսական արտադրանքը (Տեսանյութ)

Մրգերի եւ բանջարեղենի սեզոնի սկսվելուց հետո հայկական շուկաներում արձանագրվում են բանջարեղենի եւ բոստանային մթերքների բարձր գներ: Մասնագետները նշում են, որ 2017 թվականի համեմատ Հայաստանում միջին հաշվով գյուղատնտեսական արտադրանքը թանկացել է 100-150 տոկոսով:

Այսօրվա դրությամբ շուկաներում մեկ կիլոգրամ պոմիդորի արժեքը հասնում է 250 դրամի, բուլղարական պղպեղի գինը` մինչեւ 350 դրամ: Չնայած ամառային սեզոնին թարմ կանաչու փունջը կարելի է գնել 200-250 դրամով, իսկ սուպերմարկետներում արժեքը հասնում է մինչեւ 360 դրամ: Պիկնիկի սեզոնին թանկ է նաեւ ձմերուկը եւ սեխը՝ համապատասխանաբար 300 եւ 250 դրամ մեկ կիլոգրամի դիմաց:

Այս իրավիճակը հասկանալու համար NEWS.am-ի թղթակիցը զրուցել է մի քանի ֆերմերների եւ շուկայի վաճառականների հետ:

Վերավաճառողները նշում են, որ անբարենպաստ եղանակայաին պայմանները շուկայում տեղական ձմներուկների պակասին են հանգեցրել:

«Ամեն ինչում մեղավոր են տաք ձմեռը եւ շոգ ամառը: Այս ընթացքում բոստանային կուլտուրաները ժամանակից շուտ են հասունացել եւ շոգ եղանակը բացասաբար է ազդել բերքի վրա», - նշում են նրանք:

Տեղական արտադրանքի պակասը բարձր պահանջարկի ֆոնին լրացնելու համար, ձմերուկը ներմուծում են Աստրախանից եւ Կախեթիից:

Առավել բարձր պահանջարկ ունեն ռուսական ձմերուկները: Չնայած դրանք ավելի թանկ են, սակայն, վերավաճառողները հավաստիացնում են, որ դրանց որակը տեղականից ավելի բարձր է:

Ձմերուկների եւ սեխերի մեծածախ գները շատ ավելի բարձր են, քան նախորդ տարվա ցուցանիշները: «Մինչ օրս լավ ձմերուկների մեծածախ գինը մեկ կիլոգրամի դիմաց 170-190 դրամ է, իսկ անցյալ տարի 100 դրամ էր:

«Թանկացել է նաեւ սեխը: Այս տարի վաճառվում է միայն տեղական արտադրանքը եւ մեծածախ գինը հասնում է մինչեւ 200-250 դրամ մեկ կիլոգրամի դիմաց, մինչդեռ մեկ տարի առաջ՝ 80-90 դրամ էր», - պատմում են վերավաճառողները:

Թեժ ամառը փորձություն է դարձել ոչ միայն ձմերուկի, այլ նաեւ բանջարեղենի որոշ տեսակների համար: Ըստ Արմավիրի մարզի Ապագա գյուղից Դերենիկ Ադիկյանի, առաջին հերթին շոգից տուժել են պոմիդորները, պղպեղը եւ սմբուկը: Սա, իր հերթին, ազդել է մեծածախ գների վրա: Օրինակ, պղպեղի մեծածախ գինը անցյալ տարվա համեմատ աճել է 50 դրամով: Գների աճը ամենաքիչն ազդել է սմբուկի վրա. մեծածախ գինը նախորդ տարվա համեմատ աճել է ընդամենը 10 դրամով:

Այս տարի, ըստ Ադիկյանի, ոռոգման ջրի պակաս կա, որի արդյունքում ֆերմերները զրկվել են ժամանակին ոռոգման սեզոնը սկսելուց: «Այս հարցով զբաղվում են ջրօգտագործման միավորումները, չգիտեմ ինչու նրանք չեն հասցրել ժամանակին իրենց աշխատանքը կազմակերպել», - դժգոհում է ֆերմերը:

Գրեթե բոլոր գյուղատնտեսական մթերքները շոգ եղանակից տուժում են՝ ընդ որում ոչ միայն Արարատյան դաշտավայրում: «Շիրակի մարզում ասում են, որ տապի պատճառով կարտոֆիլը հողի տակ նեխում է», - ասում է նա:

Կանաչի վաճառողները եւս գների բարձրացման մեղավոր են համարում շոգը: Այսպիսով, Դաշտավան գյուղի բնակիչ Դոնարա Գրիգորյանը նշում է, որ թեժ արեւի պատճառով չի աճում գինձը, կանաչ սոխը եւ սպանախը:

Չնայած ընդունված կարծիքին, որ ներկայիս իրավիճակում ֆերմերները գերշահույթ են ստանում, ֆերմերները դրա հետ համաձայն չեն: Նրանց մասնավորապես ձեռնտու չէ սելիտրայի( 8-9 հազար դրամ) եւ ոռոգման ջրի գինը՝ 8 դրամ մեկ խորանարդի դիմաց:

«Թող հնարավորություններ ստեղծեն պարարտանյութերի եւ ոռոգման ջրի գների նվազեցման համար, եւ մենք ի պատասխան կիջեցնենք գները: Այսօրվա դրությամբ գյուղացիներն ու քաղաքացիները տուժում են», - ասում է Վեդիի բնակիչ Սերժիկ Սիմոնյանը: