Պայթյուն Բոլոնիայում. Պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 145-ի
Բոլոնիայի ծայրամասում ճանապարհային խոշոր պատահարի հետեւանքով զոհերի թիվն աճել է՝ հասնելով մինչեւ 145 մարդու, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է քաղաքի բժշկական ծառայության աշխատակից Մաուրո Էուֆրոզինին:
Երկուշաբթի Բոլոնիայի օդանավակայանից ոչ հեռու տեղի էր ունեցել պայթյունների շարք՝ հաջորդող խոշոր հրդեհով. վառելանյութ տեղափոխող բեռնատարը ճանապարհային պատահարի մեջ էր հայտնվել: Կրակն անցել էր մեքենաների վրա, որոնք գտնվում էին էստակադի մոտ տեղակայված վաճառքի կենտրոնում: Կամուրջը մասամբ փլուզվել էր: Կամուրջով երթեւեկությունը վերականգնվել է միայն երեքշաբթի առավոտյան:
«Վերջին տեղեկություններով՝ վթարի հետեւանքով տուժել է ընդհանուր 145 մարդ: Նրանցից չորսի վիճակը ծանր է, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ ներկայումս դեռեւս հիվանդանոցներում են մնում մոտ 100 մարդ:
Ավելի վաղ նա հայտնել էր 67 հոսպիտալացվածների մասին: Վթարի հետեւանքով բենզատարի վարորդը զոհվել էր:
Էուֆրոզինին հավելել է, որ Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն երեքշաբթի առավոտյան Չեզենե հիվանդանոցում այցելել է տուժածներին, ինչպես նաեւ Բոլոնիայում հոսպիտալացված վիրավորներին:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում