Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ամուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարի Եթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվի Հարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al Hadath Ռուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic Vote Որ հասցեներում ջուր չի լինի Ոստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Լոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննություն Հայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոս Ինդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետ Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքում Բաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. Ալիև

Ամուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարիԵթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվիՀարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al HadathՌուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic VoteՈր հասցեներում ջուր չի լինիՈստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննությունՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոսԻնդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքումԲաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. ԱլիևԻնձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան Կարգալույծ հռչակված քահանաները պանանջում իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնումՀոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, դրանք շահարկումներ են․ Պապիկյան (տեսանյութ)Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանըԲաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրաԱՄՆ-ն իր քաղաքացիներին կրկին հորդորում է անհապաղ լքել Իրանը՝ անցնելով Հայաստան և ԹուրքիաԽտրականության կանխարգելումից մինչև բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերԹրամփը ներգաղթի 33 նոր դատավոր է նշանակելԺամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՈւկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հաջորդ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան Ամերիկայում․ ԶելենսկիԱՄՆ-ն և Ռուսաստանը պետք է մշակեն նոր համաձայնագիր՝ նախկինի երկարաձգման փոխարեն․ ԹրամփԻրանի Գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Շամխանին նշանակվել է Պաշտպանության խորհրդի քարտուղարԻտալիայում այսօր մեկնարկում են Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերըԱնվտանգային կանոններ՝ արկածային զբոսաշրջությամբ զբաղվողների համար (տեսանյութ)Ինքնավթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոնՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 113 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 219 քաղաքացու (ֆոտոշարք)Փաշինյանն ու Ալիևը իսկապես լավ առաջնորդներ են. ԹրամփԷփշտեյնի ստվերը հետապնդում է եւս մեկ նորվեգացի գործչիՀայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներՍուրեն Պապիկյանը մասնակցել է նորակառույց մոդուլային տիպի զորամասի բացման հանդիսավոր արարողությանըԼցակայանում հայտնաբերվել են խախտումներԱՄՆ իր քաղաքացիներին կոչ է անում անհապաղ լքել Իրանը` Ոչ միայն չենք փակում ատոմակայանը, այլ նաև գնում ենք ևս 10 տարով շահագործման ժամկետի երկարացման․ ԽուդաթյանԵվրոպական Միության կրոնական կառույցների և պետության հարաբերությունների հարցերի պատասխանատուն այցելել է Արամ Ա կաթողիկոսինԲանակցությունները կառուցողական էին և կենտրոնացած էին երկարատև խաղաղության համար պայմաններ ստեղծելու վրա. ՈւիթքոֆԴիլիջանում կբացվի Հայկական գործվածքի թանգարան
Հայաստան

Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի հարցով ՄԻՊ-ը դիմել է միջազգային կառույցներին

Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի հարցով Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է միջազգային կառույցներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրությունում ասված է.

«2018 թվականի հուլիսի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե Ղազախի շրջանի ուղղությամբ հետ է մղել Հայաստանի զինված ուժերի, ադրբեջանական մամուլի ձևակեպմամբ, դիվերսիոն խումբ, որի անդամներից մեկը գերի Է վերցվել։

Այս հայտարարությունից անմիջապես հետո Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից նշվող անձն իրականում Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանն է, ով ունի հոգեկան առողջության խնդիրներ, չի ծառայում և երբեք չի ծառայել Հայաստանի զինված ուժերում։

Դեպքի հաջորդ օրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին են դիմել Կարեն Ղազարյանի ծնողները և նրա մի շարք այլ մերձավոր ազգականներ: Այդ դիմումների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավասու ներկայացուցիչը, Պաշտպանի անմիջական հանձնարարությամբ, 2018 թվականի հուլիսի 17-ին այցելել է Տավուշի մարզի Բերդավան գյուղ և հանդիպել Կարեն Ղազարյանի ծնողներին: Տեղի է ունեցել առանձնազրույց, որի ընթացքում ծնողները պնդել են, որ Կ.Ղազարյանը երբևէ չի հանդիսացել զինվորական անձ և տրամադրել են համապատասխան փաստաթղթեր, այդ թվում՝ կապված նրա հոգեկան առողջության խնդիրների և հոգեբուժարանում բուժումներ ստանալու հետ: Ըստ ծնողների՝ իրենց տունը գտնվում է ամենամոտը հայ-ադրբեջանական սահմանին. այդ օրը տեղացել է ուժեղ անձրև և ամպրոպ, ընդհատվել է էլեկտրաէներգիան, ինչն էլ նպաստել որդու մոլորվելուն՝ գիշերը ժամը 02:30-ի սահմաններում: Ծնողները նշել են նաև, որ իրենք անհամբեր սպասում են որդուն վերադարձնելուն:

Կարեն Ղազարյանի հոգեկան առողջության խնդիրների մասին Մարդու իրավունքների պաշտպանին համապատասխան փաստաթղթեր են ներկայացրել նաև նրա մերձավոր ազգականները: Բերդավան համայնքի ղեկավարը Պաշտպանի ներկայացուցչին նույնպես պնդել է, որ Կարեն Ղազարյանն ունի հոգեկան առողջության խնդիրներ և երբևէ չի եղել զինվորական:

Վերջին օրերին Կարեն Ղազարյանի ծնողները մի քանի անգամ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին՝ ներկայացնելով անհանգստություն այն մասին, որ մինչ օրս չունեն տեղեկություններ իրենց որդու գտնվելու մասին: Ծնողները ներկայացրել են նաև անհանգստություն Կ.Ղազարյանի կյանքի և առողջության ու նրա ֆիզիկական անվտանգության համար: Խնդրել են Պաշտպանի աջակցությունը իրենց որդու մասին տեղեկություններ ստանալու հարցում:

Հաշվի առնելով, որ առկա են Կարեն Ղազարյանի ծնողների կողմից Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումներ, ինչպես նաև այն, որ Կ.Ղազարյանը ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ է և հանդիսանում է ՀՀ քաղաքացի, Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է ուսումնասիրության ընթացակարգ:

Մարդու իրավունքների պաշտպանն ի գիտություն է ընդունել ՀՀ պաշտպանության նախարարության հրապարակած տեղեկությունն այն մասին, որ Կարեն Ղազարյանի առողջական խնդիրների և նրա վերադարձի կազմակերպման համար անմիջապես զգուշացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երևանյան գրասենյակը:

Մյուս կողմից, Պաշտպանն արձանագրել Է հրապարակային տեղեկություններն այն մասին, որ Կարեն Ղազարյանի գերության մեջ գտնվելու ընթացքում ադրբեջանական իշխանությունները հետևողականորեն խոչընդոտում են ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների այցերը նրան:

Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում այս տեղեկությունը` հատկապես հաշվի առնելով, որ շարունակվում են Կարեն Ղազարյանի ծնողների ու նրա այլ ազգականների շարունակական անհանգստությունները Կ.Ղազարյանի ֆիզիկական անվտանգության ու Ադրբեջանում նրան բռնությունների ենթարկելու հնարավորության մասին: Այս վիճակն անընդունելի է նաև այն տեսանկյունից, որ չնայած ԿԽՄԿ-ի միջազգային մարդասիրական մանդատին, վերջինս Կարեն Ղազարյանին տեսակցելու և, որպես հետևանք, նրա ընտանիքը Կ.Ղազարյանի մասին որևէ տեղեկություն ստանալու հնարավորություն չունեն: Այս վիճակն արդեն շարունակվում է 14 օր այն դեպքում, երբ միջազգային պահանջները սահմանում են հնարավորինս արագ, սակայն առավելագույնը յոթնօրյա ժամկետում անձի մասին տեղեկություն ստանալու նրա ընտանիքի իրավունքը: Ընդ որում, Կարեն Ղազարյանի ընտանիքը պետք է այս ժամականակահատվածում տեղեկություն ունենար նաև նրա գտնվելու վայրի մասին:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրավիրում է մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպությունների ու միջազգային իրավապաշտպան կառույցների ուշադրությունն այս հարցին և խնդրում աջակցություն Հայաստանի քաղաքացի, Հայաստանի սահամանմերձ գյուղի բնակիչ՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող Կարեն Ղազարյանի ֆիզիկական անվտանգության ու նրա գտնվելու մասին տեղեկություններ ձեռք բերելու, նրա վերադարձին աջակցելու հարցում»: