Արտակարգ դրություն մցնելու հրամանագիրը ամբողջությամբ համապատասխանում է օրենսդրությանը
2008 թվականի մարտի 1-ին արտակարգ դրություն մցնելու ՀՀ նախագահի հրամանագիրը ամբողջությամբ համապատասխանում է օրենսդրությանը եւ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին: Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Սարգիս Գրիգորյանը:
Նրա խոսքով, ՀՀ նախագահը մարտի 1-ի դրությամբ ուներ սահմանադրական պարտականություններ եւ իրավունքներ՝ հայտարարելու արտակարգ դրություն, եթե կան սահմանադրական կարգին սպառնացող վտանգներ:
«Խոսում ենք անվտանգության մասին, որը եղել է ոչ միայն արտաքին, այլեւ՝ ներքին: Այդ ժամանակ եղել են ներքին ու արտաքին խնդիրներ: Ներքին խնդիրները անմիջականորեն սահմանադրական կարգին սպառնացող վտանգների պարագան էր: Թե պրոցեսուալ, թե ընթացակարգային տեսանկյուններից նախագահի գործողությունները եղել են իրավաչափ եւ համապատասխանել են գործող օրենսդրությանը»,-ասաց նա:
Անդրադառնալով զինված ուժերի ներգրավմանը ներքին կյանքին, պաշտպանը ընդգծեց, որ Սահմանադրությունում հստակ նշված է, որ զինված ուժերն ապահովում են Հայաստանի անվտանգությունը. «Անվտանգություն ասելով պետք է հասկանալ նաեւ ներքին անվտանգությունը, մարդու անվտանգությունը»:
Ինչ վերաբերում է սահմանադրական կարգի տապալմանը, որում մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը, ենթադրում է, որ պետք է քանդվի գործող սահմանադրական ինստիտւտ եւ ստեղծվի նորը. «Սահմանադրական ինստիտուտ Հայաստանում չի վերացվել եւ նորը չի ստեղծվել»:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից