Ռուբեն Հայրապետյանը «մո՞ւռ է հանում» թիմերից
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի առաջնության բարձրագույն եւ առաջին խմբերի, ինչպես նաեւ գավաթի խաղարկության խաղացանկը: Հպանցիկ ուսումնասիրությունն անգամ բավարար է հասկանալու համար, որ ինչ–որ բան այստեղ այնպես չէ:
Դժվար է ասել, թե ինչով ու ինչպես են մտածել ՀՖՖ գործկոմի անդամները, սակայն բավական թվով խաղեր, որոնք կայանալու են օգոստոսին, սկսվելու են ժամը 12.30–ին, 13.00–ին կամ, ասենք, 14.00–ին: Նման որոշում կայացնողներին երկու ժամ առանց քայլելու, առանց վազելու օգոստոսին, նշյալ ժամերին արեւի ուղիղ ճառագայթների տակ ընդամենը կանգնեցնելու պարագայում ի՞նչ կլինի նրանց հետ, դժվար չէ պատկերացնել:
Այդ դեպքում ինչպե՞ս են ֆուտբոլիստներն ու մրցավարները հանդիպում անցկացնելու: Հասկանալի է, որ պաշտոնապես կպատասխանեն, թե մարզադաշտերը քիչ են, ամեն դաշտում մեկ օրում երկու խաղ է անցկացվում: Բայց դա անիմաստ պատճառաբանություն է, որովհետեւ գոնե օգոստոսին կարելի է մեկ տուրը անցկացնել ոչ թե մեկ, այլ երկու օրվա ընթացքում:
Այնպիսի տպավորություն է, որ Ռուբեն Հայրապետյանն ուղղակի «մուռ է հանում» թիմերից, որոնք դուրս եկան իր դեմ, ապա եւ հայտարարեցին ՀՖՖ նախագահի պաշտոնում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի թեկնածությունը պաշտպանելու մասին:
Քանզի հազիվ թե ֆեդերացիայում տեղյակ չլինեին, որ Արտակարգ իրավիճակների եւ առողջապահության նախարարություններն անընդհատ ամռան ամիսներին հետեւողականորեն կոչ են անում «խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից հատկապես ժամը 12:00– 17:00 ընթացքում, աշխատել քայլել ստվերում»:
Մասնրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից