Հալիձոր գյուղի հարակից անտառում փորձել են բռնաբարել օտարերկրացի զբոսաշրջիկների
Սյունիքի մարզում, հուլիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 04։50-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին տեղեկացրել են, որ 9-11 է ահազանգել մի քաղաքացի, ով ներկայացել է Արիել Սփեյս եւ հայտնել, որ ինքը, իր ընկերը եւ 2 աղջիկ զբոսաշրջիկներ Սյունիք մարզի Տաթեւ գյուղում գիշերը հանգստանալիս իրենց վրաններին են մոտեցել 2 անծանոթ երիտասարդներ, ովքեր փորձել են աղջիկներին բռնաբարել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ահազանգողը հայտնել է, որ այդ ժամանակ աղջիկներից մեկը իր մոտ եղած դանակով հարվածել է հարձակվողներից մեկի դեմքին, իսկ նրանցից մեկը գողացել է աղջիկներից մեկի հեռախոսը եւ դիմել են փախուստի։
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 04։20-ի սահմաններում Հալիձոր գյուղի «Խրիմյան Հայրիկ» հուշարձանի հարակից անտառում 2 անծանոթ երիտասարդներ փորձել են բռնաբարել օտարերկրացիներ՝ 21-ամյա Ա. Պ.-ին եւ 26-ամյա Ռ. Շ-ին։ Պարզվել է, որ Ռ. Շ.-ն իր ձեռքին եղած ճամփորդական փոքրիկ դանակով դիմադրություն ցույց տալու ժամանակ հարվածել է մեկի դեմքին։ Այդ ընթացքում մյուս զբոսաշրջիկները հարեւան վրանում քնած են եղել։
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները պարզել են, որ Հալիձոր գյուղի անտառում նշված անձանց հետ ընթրել են Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչներ՝ 32-ամյա Վահե Գ.-ն, 27-ամյա Տիգրան Բ.-ն, որից հետո վերջինս փորձել է սեռական հարաբերություն ունենալ Ա. Պ-ի հետ, սակայն Ռ. Շ.-ի միջամտության արդյունքում նա իր նպատակին չի հասել։
Գորիսի քննչական բաժնում քննիչ Արզումանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։


















































«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Շտապօգնության ավտոմեքենան Թեղուտի մոտ կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
Մшհվան ելքով վրաերթ՝ Երևանում
Վիճաբանություն և ծեծկռտուք Սյունիքի մարզում․ կան վիրավորներ
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից