Սեւանա լճից այս տարի արդեն բաց է թողնվել 101 միլիոն 891 հազար խորանարդ մետր ջուր
Ոռոգման նպատակներով այս տարի Սեւանա լճից արդեն բաց է թողնվել 101 միլիոն 891 հազար խորանարդ մետր ջուր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2018 թվականի հուլիսի 25-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 76 սանտիմետր բարձրության վրա, ինչը 6 սանտիմետրով ցածր է նախորդ տարվա նույն օրվա նիշից:
Այս տարվա ընթացքում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 113 միլիոն 578 հազար խորանարդ մետր ջուր: Ստորերկրյա ճանապարհով լճի ջրային պաշարներն ավելացել են 13 միլիոն 891 հազար խորանարդ մետրով: ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի տեղեկացմամբ՝ այս տարի ՀՀ կառավարության որոշմամբ Սեւանա լճից ոռոգման նպատակներով նախատեսված է բաց թողնել մինչեւ 170 միլիոն խորանարդ մետր ջուր, որից 101 միլիոնն արդեն բաց է թողնվել:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից