Փաշինյանը պատրաստ է դեմ առ դեմ հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծավալուն հարցազրույց է տվել Al-Jazeera հեռուստաընկերությանը հայտնի «Talk to Al Jazeera» ծրագրի շրջանակում՝ անդրադառնալով երկրում տեղի ունեցած իշխանափոխության գործընթացին ու դրա հետևանքներին, կոռուպցիայի դեմ պայքարին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու Թուրքիայի հետ փակ սահմաններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, անգլալեզու հարցազրույցը կհեռարձակվի հուլիսի 28-ին:
Փաշինյանը Al-Jazeera-ին ասել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման նպատակով պատրաստ է դեմ առ դեմ հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նա հայտնել է նաև, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ և որ հայկական կողմից Թուրքիայի հետ սահմանը երբեք փակ չի եղել:
Նա պատմել է Al-Jazeera-ի լրագրող Ռոբին Ֆորեսթիեր-Ուոքերին, որ երկրում իշխանափոխությունից հետո հավասար մրցակցային դաշտ է ստեղծվել բիզնեսի համար:
Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են բիզնես իրականացնել Հայաստանի հետ կամ Հայաստանում, վարչապետը ուղերձ է հղել՝ իր կառավարությունը երաշխավորում է ցանկացած ներդրումի անվտանգությունը:
Շաբաթը մեկ հեռարձակվող «Talk to Al Jazeera» հաղորդումը հյուրընկալում է համաշխարհային առաջնորդների ու ազդեցիկ անձանց:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից