Հայկ Կյուրեղյանն արդեն 10 օր հացադուլի մեջ է
Արդեն 10 օր է՝ ի զորակցություն հաց բերող Արթուր Սարգսյանի՝ Հայկ Կյուրեղյանը գտնվում է հացադուլի մեջ:
Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից «a1plus.am»-ին հայտնեցին, որ նրա վիճակը բավարար է եւ գտնվում է բժիշկների հսկողության տակ:
2014 թ հունիսի 12-ին Երեւանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց օդամղիչ ատրճանակից կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու եւ խուլիգանություն կատարելու համար։
Հիշեցնենք, որ մեղադրող Հարություն Սարգսյանը միջնորդել էր Հայկ Կյուրեղյանին դատապարտել 14 տարվա ազատազրկման։
Հայկ Կյուրեղյանը հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, որդու մասին որեւէ նորություն չունի: Հացադուլի մեջ գտնվելու ընթացքում նա չի կապնվել ընտանիքի անդամների հետ:
«Տաքսաֆոնից հերթով են զանգահարում, դեռ իր հերթը չի հասել»,- «a1plus.am»-ին ասաց Հայկի հայրը:
Հայկ Կյուրեղյանը իր պատիժը կրում է « Արմավիր » ՔԿՀ-ում:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)