Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարն ունի ավելի քան 436 մլն դրամի գույք
«Հանրային ծառայության մասին» ՀՀ գործող օրենքի համաձայն՝ ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի համար գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր ներկայացնելու պահանջ սահմանող դրույթն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի մեկին և պարտավորություն սահմանում մինչև 2019 թվականի մարտի 31-ը հայտարարագիր ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը:
«Հաշվի առնելով, որ քանի դեռ օրենքի այս դրույթը ուժի մեջ չի մտել, չեմ կարող օրենքով սահմանված կարգով հայտարարագիր ներկայացնել, միաժամանակ հավատարիմ մնալով հաշվետու և թափանցիկ կառավարման որդեգրված քաղաքականությանը, բացառելով հետագայում հնարավոր շահարկումները՝ ստորև ներկայացնում եմ պաշտոնը ստանձնելու պահին գույքիս և եկամուտներիս կազմը»,-ասված է գրառման մեջ։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից