Բարեկամուհուն խեղդամահ անելուց հետո բռնաբարել է
Լոռիում 56-ամյա բարեկամուհուն խեղդամահ անելու, ապա բռնաբարելու մեջ մեղադրվող 24-ամյա Արսենը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: Նման վճիռ է կայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը:
Ըստ մեղադրական եզրակացության` Արսենը 2016թ. մայիսի 10-ին ժամը 02:00-ի սահմաններում ոգելից խմիչք օգտագործած վիճակում սպանել է Սուսաննային, ինչը զուգորդվել է վերջինիս բռնաբարությամբ: Արսենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով:
Դատարանում 24-ամյա երիտասարդը հրաժարվել է ցուցմունք տալուց` նշելով, որ նախաքննության ընթացքում ամեն ինչ պատմել է: Նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը: Իր նախաքննական ցուցմունքում երիտասարդը պատմել է, որ ալկոհոլի ազդեցության տակ է եղել եւ չի գիտակցել, թե ինչ է անում: Ի դեպ, դատաքննության ընթացքում ապացուցվել է նախաքննության ձեռք բերած տվյալները, որոնց համաձայն Արսենը խեղդամահ է արել հոգեկան հիվանդությամբ տառապող բարեկամուհուն, որից հետո սեռական հարաբերություն ունեցել նրա հետ, այնուհետեւ արդեն հրդեհել տունը:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)