«Կշարունակեմ կանգնել Արցախի կողքին անձրևի և արևի ժամանակ». ԵԽ պատգամավորի պատասխանը Բաքվին
Եվրախորհրդարանի անդամ Ֆրանկ Էնգելը, ում նկատմամբ սկսած միջազգային հետախուզման մասին հայտարարել էր Ադրբեջանի դատախազությունը, դեռ չգիտի, թե ինչ է անելու:
Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ շուտով իր անելիքները պարզ կլինեն:
«Ամեն դեպքում, ես պատրաստվում եմ ավելի շատ ժամանակ անցկացնել ազատ Արցախում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Էլդար Սուլթանովը APA լրատվական գործակալությանը հայտնել է, որ միջազգային հետախուզում է հայտարարվել Եվրախորհրդարանի երեք անդամների՝ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Էլենի Թեոխարուսի (Կիպրոս) և Յարմիր Շտետինի (Չեխիա) նկատմամբ՝ Արցախում սահմանադրական հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու համար։
«Բանանային հանրապետության ավազակապետ ընտանիքը փորձում է ինձ սպառնալ՝ վիրավորելով իմ ինտելեկտը և իմ վճռականությունը: Ես կշարունակեմ կանգնել Արցախի կողքին «անձրևի և արևի ժամանակ»: Եվ, իհարկե, ես վերադառնալու եմ այնտեղ»,-ասել է նա։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ, հղում անելով ՀՀ ոստիկանությանը ասել էր, որ ԵԽ պատգամավորները Ինտերպոլով հետախուզման մեջ չեն գտնվում. «Բաքվին չի հաջողվելու որևէ արդյունքի հասնել իր կեղծ տվյալներով»։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)