Ընտրողների գրանցումն իրականացվելու է տեխնիկական սարքավորումների միջոցով
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջների համաձայն՝ քվեարկության օրն ընտրողների գրանցումն իրականացվելու է տեխնիկական սարքավորումների միջոցով: Տեղամասային ընտրական հանձնաժողովներում տեխնիկական սարքավորումների սպասարկումն ապահովելու նպատակով պայմանագրային հիմունքներով ընդգրկվելու են մասնագետներ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է ընտրողների գրանցումն իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետի գործառույթն իրականացնող անձանց դիմումների ընդունում: Դիմումները ներկայացվում են միայն առցանց` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում՝ www.elections.am, համապատասխան հղումով տեղադրված դիմումի էլեկտրոնային ձևաթուղթը լրացնելու միջոցով 2017թ. հունվարի 27-ից ժամը՝ 9:00-ից մինչև 2017թ. փետրվարի 5-ը` ժամը 18:00-ն:
Դիմել կարող են 18 տարին լրացած հայերենին տիրապետող անձինք: Դիմում կարող են ներկայացնել նաև հանրային ծառայողները:
Այն դիմումները, որոնք լրացված կլինեն թերի, տառասխալներով կամ կպարունակեն դիմողի անձը հաստատող փաստաթղթի սխալ լրացված տվյալներ կամ չեն պարունակի էլեկտրոնային փոստի հասցե, չեն գրանցվի համակարգում:
Դիմումը համակարգում չգրանցվելու դեպքում, նույն անձի կողմից կարող է դիմումը լրացվել ոչ ավելի, քան ևս մեկ անգամ:
Դիմումը համարվում է գրանցված համակարգի կողմից գրանցման կոդի տրամադրման պահից:
Տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետների ընտրության, դիմումների ներկայացման, ուսուցման և մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների ստուգման կարգը սահմանված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017թ. հունվարի 11-ի N 5-Ն որոշմամբ:
Քվեարկության օրը տեխնիկական սարքավորումը սպասարկելուց հրաժարվելու, իր լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում այդ անձի նկատմամբ որպես վարչական պատասխանատվության միջոց կիրառվում է Վարչական իրավախատումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 40.13-րդ հոդվածով սահմանված տուգանքը՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (+374 10) 563129:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով


















































Պուտինը հաղթում է Ռուսաստանի նախագահական ընտրություններում
Ռուսաստանի ԿԸՀ-ն հայտնել է կիբերհարձակման հետմղման մասին
Չինաստանում փակվել են Ռուսաստանի նախագահական ընտրությունների ընտրատեղամասերը
Ուկրաինայում ռուսաստանցիներին թույլ չեն տալիս մասնակցել Ռուսաստանի նախագահի ընտրություններին
Երեւանում ընտրատեղամաս է բացվել Ռուսաստանի նախագահական ընտրություններում քվեարկելու համար
Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)