2016 թվականին Հայաստանում գրանցվել է մինչեւ 1 տարեկան երեխաների մահվան 356 դեպք
Հայաստանում մանկական մահացությունը տարեցտարի կրճատվում է. 2016 թվականին Հայաստանում գրանցվել է մինչեւ 1 տարեկան երեխաների մահվան 356 դեպք: Համեմատության համար՝ 2012 թվականին նույն տարիքի երեխաների շրջանում գրանցվել է մահվան 458 դեպք, 2013-ին՝ 407, 2014-ին՝ 376, իսկ 2015-ին՝ 370: Նշենք, որ 2016-ին Հայաստանում 40 738 երեխա է ծնվել: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Առողջապահության նախարարության մոր եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի ղեկավար Գայանե Ավագյանը:
Այսօրվա դրությամբ երկրում մանկական մահացության ցուցանիշը մոտ 8 պրոմիլե է. սա ԱՊՀ-ի երկրների շարքում ամենացածր ցուցանիշներից մեկն է: Համեմատության համար՝ 1990 թվականին Հայաստանում մանկական մահացությունը կազմել է 18,9 պրոմիլե (1465 երեխա): Գայանե Ավագյանը նշեց, որ այս ցուցանիշն այսօր ավելի ցածր կլիներ, եթե վիճակագրության մեջ չմտցվեին 500 գրամ եւ ավելի պակաս քաշով ծնված երեխաները: Բնականաբար, այսօր հաճախ նման երեխաներին էլ է հաջողվում լույս աշխարհ գալ, սակայն նրանց շրջանում մահացությունը շարունակում է բավական բարձր մնալ, քանի որ խոր անհաս են ծնվել:
Գայանե Ավագյանի խոսքով՝ Հայաստանում հաջողվել է մանկական մահացության նվազման հասնել Առողջապահության նախարարության թիրախային ծրագրերի շնորհիվ: Վերջին 10 տարիներին արդիականացվել են մեծ թվով շրջանային բժշկական կենտրոններ եւ ամբուլատոր օղակներ, հատուկ ուշադրություն է դարձվել ծննդօգնության եւ մանկաբուժության ծառայություններին:
Մասնագետը հիշեցրեց, որ անվճար ծննդօգնության շրջանակներում բոլոր հղի կանայք 3 անգամ ուլտրաձայնային հետազոտություն են անցնում եւ պարբերաբար հանձնում են բոլոր անհրաժեշտ անալիզները, որոնք օգնում են հայտնաբերել կնոջ կամ պտղի մոտ ցանկացած խանգարում: Դրանից բացի, կատարվում է նորածինների ֆենիլկետոնուրիայի, հիպոտերիոզի, անհասների ռետինոպատիայի, լսողության, կոնք-ազդրային հոդի դիսպլազիայի սքրինինգ:


















































Մայիսի 3-ին Երևանում ծնվել է 57 երեխա
9 հետաքրքիր փաստ հնգյակների մասին
Ապրիլի 27-ին Երևանում ծնվել է 59 երեխա
Ապրիլի 14-20-ը Երևանում ծնվել է 385 երեխա
Ապրիլի 25-ին Երևանում ծնվել է 72 երեխա
Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)