Ազատազրկվեց «Դատապարտյալների հիվանդանոց» մարմնավաճառներ տանելու մեջ մեղադրվող պաշտոնյան
ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների հետ մարմնավաճառների տեսակցության գործով ՔԿՀ աշխատակիցներից մեկը դատապարտվել է 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ Վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 21-ին կայացած նիստի ժամանակ կայացվել է երկու ամբաստանյալներ՝ Կարապետ Մկրտչյանի եւ Խաչիկ Խաչատրյանի դատավճիռները:
ՔԿՀ աշխատակից Կարապետ Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել առաջադրված մեղադրանքում եւ դատապարտվել է 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, իսկ մյուս ամբաստանյալ Խաչիկ Խաչատրյանը՝ պայմանական 1 տարի ժամկետով ազատազրկման:
Կարապետ Մկրտչյանը եւ Խաչիկ Խաչատրյանն առաջադրված մեղադրանքներն ընդունել էին եւ դատարանը որոշում էր կայացրել գործն արագացված կարգով քննելու:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի տեղակալի Կարապետ Մկրտչյանը եւ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի հերթապահ խմբի պատասխանատու հերթապահ Խաչիկ Խաչատրյանը հանդիսանալով պաշտոնատար անձինք պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին:
Կարապետ Մկրտչյանին եւ Խաչիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Կարապետ Մկրտչյանին նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Խաչիկ Խաչատրյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը:


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)