Սուպերմարկետներում զբաղված են սպառողների մոլորեցմամբ
«Հայոց աշխարհ»թերթը գրում է.
«Պարզվում է, հայ սպառողը սուպերմարկետ գնալիս պետք է նախապես զինվի լուսանկարչական սարքով, հաշվիչով ու անպայման՝ զգոնությամբ, քանի որ տնտեսավարողները բաց չեն թողնում պատեհ առիթը սպառողին մոլորեցնելու և նրա գրպանից ավել գումար կորզելու համար։
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանն ասում է, որ տնտեսավարողները մեգա՝ նում կիրառում են այսպես կոչված տարատեսակ մարքեթինգային հնարքներ՝ սպառողի զգոնությունը թմրեցնելու, նրան մոլորեցնելու համար, ինչն ըստ Էության խաբեություն Է։
Վերջերս նա էլ այդ մարքեթինգային հնարքներից մեկի զոհն է դարձել՝ փորձելով խանութից մատչելի գնով ձեռք բերել կիլոգրամով վաճառվող արմավ. «Գնապիտակի վրա գրված էր 999 դրամ։ Ես զարմացա, որ հայաստանյան խանութներում արմավն այդքան էժան գնով է վաճառվում։ Բայց գնապիտակը ուսումնասիրելով՝ հասկացա, որ իրականում նշված է արմավի ոչ թե մեկ կիլոգրամի, այլ 100 գրամի գինը։
Ընդ որում՝ պիտակի վրա գրամը մանր տառերով էր գրված, հազիվ նկատելի։ Իսկ կողքի արկղում դրված արքայանարնջի գինը հաշվարկված էր կիլոգրամի համար և մեծ տառերով նշված էր, որ մեկ կիլոգրամն արժե այդ գինը։
Այնպես որ սպառողը հեշտությամբ կարող է մոլորության մեջ ընկնել և փաստորեն թանկ գնով գնել այն մթերքը, որի համար, իր կարծիքով, ցածր գին է վճարել։ Շատերը խանութում չեն էլ նկատում գնային այդ տարբերությունը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)