Դատարկ խոսալով ուժերի հավասարակշռություն չես պահի
«Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ տեղի ունեցող բանակցություններում որևէ ճեղքում արձանագրելու հիմք այս պահին ես չեմ տեսնում: Այդ պարագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի հավասարակշռության պահպանումը կայունության և փխրուն խաղաղության պահպանման միակ միջոցն է»: Սա Սերժ Սարգսյանի երեկվա ելույթից է․ մարդը վերջապես ջոկել ա։ Շատ ժամանակ չպահանջվեց, ընդամենը 9 տարի։
Էն, որ Ադրբեջանը Ռուսաստանից հարձակողական զենք էր ձեռք բերում, բանակցություններով էլ ժամանակ ձգում ու չէր համաձայնում Սերժ Սարգսյանի՝ Ղարաբաղը կես-կես հանձնելու առաջարկին, մարդիկ էլ հա ասում էին, որ պետք է պատրաստվել, արդիականացնել մեր բանակը, զինվել ու ակտիվացնել դիվանագիտական լծակներով Ադրբեջանին զսպելու աշխատանքները, տեղ չէր հասնում։ Այդ ժամանակ ինքն ավելի կարևոր գործերով էր զբաղված՝ հարստանում էր ու պլաններ գծում, թե ոնց 2018-ից հետո մնա իշխանության ղեկին։
Հիմա էլ, երբ մոտենում են ընտրությունները, եկել է ազգային-ազատագրական հայրենասիրական բաժակաճառերի ժամանակը։ Հետաքրքիր է, այդ ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը պատրաստվում պահել ուժերի հավասարակշռությունը, երբ Ադրբեջանը վերջին 5 տարիների ընթացքում 20 անգամ ավելի շատ զենք է գնել, քան Հայաստանը։ Երբ իր վարած տնտեսական քաղաքականության հետևանքով Հայաստանը դատարկվում է և խոշոր կապիտալը փախչում երկրից։
Եթե նա իսկապես մտահոգված լիներ մեր երկրի անվտանգությամբ, օր առաջ հրաժարական կտար։ Իսկ դատարկ խոսալով ուժերի հավասարություն չի պահվում։
Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)