Պարզվել է գիշերային ակումբում 4 անձի դանակահարություն շարժառիթը
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Աբովյան քաղաքում գործող գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած դանակահարության հանգամանքները:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
2017թ. փետրվարի 20-ին՝ ժամր 05:30-ին, «Ռ.Հարությունյանի անվան Աբովյան ԲԿ»-ից ահազանգ է ստացվել առ այն, որ նույն օրը իրենց մոտ բուժօգնության են դիմել քաղաքացիներ Կ. Հովհաննիսյանը՝ որովայնի կողմնային պատի կտրած-ծակած թափանցող վերք, Ա. Սարգսյանը՝ կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք և Վ.Աբգարյանը՝ ձախ բազկի կտրած վերք, որովայնի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ: Նույն օրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ»-ից ևս ահազանգ է ստացվել, որ դեմքի, կրծքավանդակի և որովայնի շրջանի կտրած-ծակած վերքեր ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Ա.Պարսամյանը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ 4 անձինք մարմնական վնասվածքներն ստացել են Աբովյան քաղաքում գործող գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և անմիջապես ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը բացահայտելու ուղղությամբ:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:
Նախնական քննությամբ պարզվել է վիճաբանության շարժառիթը, տվյալներ ձեռք բերվել մասնակիցների ինքնության վերաբերյալ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Իրանում մի քանի քաղաքական գործիչների են ձերբակալել՝ հունվարին բողոքի ակցիաների մասնակիցներին սատարել...
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)