Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը հայտնում է․
Սիրելի՛ երևանցիներ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Անի Դանիելյանը, որը մինչ այս ղեկավարել էր Երևանի թիվ 163 դպրոցը։
Տիկին Դանիելյանն իր պաշտոնավարման նախորդ հինգ տարիների ընթացքում դրսևորել է բարձր մասնագիտական և կառավարչական կարողություններ, նորարարական մոտեցումներ և կարողացել է էականորեն բարելավել դպրոցի գործունեության մի շարք ցուցանիշներ։
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանը հետևողականորեն շարունակում է կրթության ոլորտում բովանդակային և կառավարչական բարեփոխումները՝ ՀՀ կառավարության կրթության զարգացման ռազմավարությանը և ԿԳՄՍ նախարարության քաղաքականությանը համահունչ։
Պետք է արձանագրենք, որ տասնամյակներ շարունակ կրթության ոլորտում կուտակվել են բազմաթիվ համակարգային խնդիրներ։ Դպրոցների կառավարումը ոչ միշտ է հիմնված եղել մասնագիտական կարողությունների և արդյունավետության վրա, կադրերի ընտրության ու նշանակման գործընթացները հաճախ զուրկ են եղել անհրաժեշտ թափանցիկությունից, իսկ որոշ դեպքերում դպրոցները ներգրավված են եղել իրենց բուն կրթական առաքելության հետ կապ չունեցող գործընթացներում։ Եղել են նաև դեպքեր, երբ դպրոցների ղեկավար պաշտոնները դիտարկվել են որպես անձնական կամ ընտանեկան ազդեցության տիրույթ՝ ընդհուպ մինչև պաշտոնների փաստացի ժառանգական փոխանցման դրսևորումներ։
Մեր սկզբունքը հստակ է. դպրոցները պետք է ղեկավարեն լավագույն մասնագետները՝ իրենց գիտելիքների, կարողությունների և աշխատանքի արդյունքների հիման վրա։ Դպրոցը որևէ մեկի անձնական սեփականությունը չէ, իսկ տնօրենի պաշտոնը՝ ժառանգաբար փոխանցվող արտոնություն։ Կրթական հաստատությունների կառավարման հիմքում պետք է լինեն բացառապես օրենքը, մասնագիտական չափանիշները և երեխաների լավագույն շահը։
Այս սկզբունքներից ցանկացած շեղում մեզ համար անընդունելի է և արժանանալու է համապատասխան արձագանքի։ Շնորհավորում եմ Անի Դանիելյանին նոր նշանակման կապակցությամբ և մաղթում արդյունավետ աշխատանք, իսկ թիվ 19 դպրոցի ուսուցիչներին ու աշակերտներին՝ հաջողություններ և ուսումնական տարվա արդյունավետ ավարտ»։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս Արաղչի
Տավուշի օրինակն ու դրա կիրառելիությունը COP17-ի օրակարգում
Մակրոնը մեղադրել է օտարերկրյա առաջնորդներին Ֆրանսիայի անկարգությունների թեման շահարկելու մեջ
Վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չի ներկայացրել
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջարդվել
Դոնալդ Թրամփն անդրադարձել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գիշերային հարվածներին