Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Բրազիլիացի սենատոր Ֆլավիու Բոլսոնարուն կնոջ եւ երկու երեխաների հետ լքել է երկիրը՝ նախագահական ընտրություններում պարտվելուց հետո, հայտնում են CNN Brasil- ը եւ Reuters- ը՝ վկայակոչելով Բոլսանարուի շրջապատի աղբյուրները։
CNN Brasil-ի տվյալներով՝ Բոլսոնարուն Բրազիլիայից մեկնել է հոկտեմբերի 27-ի առավոտյան։ Նա մտավախություն ուներ, որ իրեն կձերբակալեն, քանի որ հոկտեմբերի 26-ին Դաշնային գերագույն դատարանի դատավոր Ալեքսանդր դե Մորաեսն արգելել էր նրան լքել երկիրը եւ պահանջել հանձնել անձնագիրը՝ փողերի լվացման գործով քննության կապակցությամբ։
Բոլսոնարուի շրջապատի աղբյուրները հայտնել են, որ նա մեկնել է ԱՄՆ։ Թե ինչպես է նրան հաջողվել լքել Բրազիլիան, հայտնի չէ։
Մեկնաբանելով Բոլսոնարուի գտնվելու վայրի հետ կապված իրավիճակը՝ վերընտրված նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան ասել է. «Նրանք, ովքեր թաքցնելու ոչինչ չունեն, վախենալու ոչինչ չունեն»։
ԱՄՆ Պետդեպարտամենտը BBC-ին հայտնել է, որ բրազիլացի գործչին մուտքի վիզա կտրամադրի։
«Պետդեպարտամենտը վիզաներ կտրամադրի Ֆլավիու Բոլսոնարուին եւ նրա ընտանիքին եւ թույլ կտա նրանց մուտք գործել Միացյալ Նահանգներ»,- BBC- ին ասել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս Արաղչի
Տավուշի օրինակն ու դրա կիրառելիությունը COP17-ի օրակարգում
Մակրոնը մեղադրել է օտարերկրյա առաջնորդներին Ֆրանսիայի անկարգությունների թեման շահարկելու մեջ
Վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չի ներկայացրել
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջարդվել
Դոնալդ Թրամփն անդրադարձել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գիշերային հարվածներին