Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին» Դեռևս լուսծումներ չեն ստացել Պաշտպանի կողմից բազմիցս տարբեր ձևաչափերով բարձրաձայնվող խնդիրները Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարությունն ընթացքի մեջ է Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն Հայկական հագուստը ԵՄ շուկայում․ արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 17,2 տոկոսով (տեսանյութ) Հարթավանի մանկապարտեզի շինարարությունն ավարտական փուլում է․ Խուդաթյան Բարությունն ու հոգատարությունը դրսևորվում են ոչ միայն խոսքերով, այլև միասին անցկացրած ջերմ պահերով Իսպանիայի Թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան վճիռ է կայացրել Կոտրել են Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստը Մբապեն պաշտոնապես ներողություն է խնդրել իր անզգույշ կատակի համար Մուայթայի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Հայաստանում Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում

ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»Դեռևս լուսծումներ չեն ստացել Պաշտպանի կողմից բազմիցս տարբեր ձևաչափերով բարձրաձայնվող խնդիրներըՀյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարությունն ընթացքի մեջ է Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՀայկական հագուստը ԵՄ շուկայում․ արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 17,2 տոկոսով (տեսանյութ)Հարթավանի մանկապարտեզի շինարարությունն ավարտական փուլում է․ ԽուդաթյանԲարությունն ու հոգատարությունը դրսևորվում են ոչ միայն խոսքերով, այլև միասին անցկացրած ջերմ պահերովԻսպանիայի Թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան վճիռ է կայացրելԿոտրել են Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստը Մբապեն պաշտոնապես ներողություն է խնդրել իր անզգույշ կատակի համարՄուայթայի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ՀայաստանումՆոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցումԷրդողանը Մակրոնին հրավիրել է Թուրքիայում կայանալիք առաջնորդների գագաթնաժողովին Թրամփը չի բացառել, որ Վենեսուելան դառնա ԱՄՆ 51- րդ նահանգըԱդրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա ազատազրկմանՄթնոլորտում եռապատկվել է CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը ԵՄ պատվիրակությունը շնորհակալություն է հայտնում Սիմֆոնիկ Եվրոպա համերգի համարՈւշ երեկոյան՝ կարճատեւ անձրեւWizz Air ավիաընկերությունը կիրականացնի չվերթեր դեպի ՆիդերլանդներԹՐԻՓՓ-ը կարող է գործարկվել նաև մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը․ ՄիրզոյանԿրիշտիանու Ռոնալդուի գոլի շուրջ վիճահարույց իրավիճակը շարունակվում էՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ (տեսանյութ)Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ինԽաղաղության շուրջ բանակցությունները տեղի կունենան Աբու Դաբիում նոյեմբերի 4-ինՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսությունՆեթանյահուի Լիկուդ կուսակցությունն ավելի շատ տեղեր կստանաՍահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ինԻսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր (ֆոտոշարք)Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետոԾանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիԵթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետք է կողմ քվեարկել նախագծինՊարեկային ծառայողները 9 ամսում բացահայտել են 3334 հանցագործության դեպքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՉեխիայում հանրային հեռարձակողների ֆինանսավորման փոփոխությունը բողոքի ալիք է առաջացրելՀայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալըՀուշագիր` պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության մասինԳի Բովեի երգեհոնային կատարումները՝ Չարենցավանում և ԵրևանումՄեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ա.Ս.-ի նկատմամբՋրային կոմիտեում քննարկվել են WEAP մոդելի կիրառման և Շվեդիայի առաջատար փորձի ներդրման հնարավորություններըՌամսարի կոնվենցիայի ուշադրությունը՝ Սևանին․ ուսումնասիրվում են էկոհամակարգի խնդիրներըՎերաբացված Հոկտեմբերի 27․ Ջհանգիրյանը սկսել է խոսել, դատախազությունը նոր փաստեր է հրապարակումՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովինՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացելԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականումՍահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ինՆիդերլանդների ԱԳ նախարարի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԱրարատ Միրզոյանի ելույթը ՀՀ ԱԺ լիագումար նիստում ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ (տեսանյութ)Էկոպարեկները հայտնաբերել են վնասվածք ստացած եղեգնակատու (տեսանյութ)Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԴատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է. ՆԳՆ
Հայաստան

ԹՐԻՓՓ-ը կարող է գործարկվել նաև մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Միրզոյան

Հոկտեմբերի 27-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Նախարար Միրզոյանի ելույթը՝ ստորև․

«Բարև ձեզ, Ազգային ժողովի հարգելի՛ նախագահություն, հարգելի՛ պատգամավորներ, մեզ հետևող սիրելի՛ քաղաքացիներ։

Հոկտեմբերի 21-ին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ես արդեն հնարավորություն ունեցա ներկայացնել ձեր դատին ներկայացված նախագիծը, և մենք նաև մեր ընդդիմադիր գործընկերների հետ այդ օրը շատ հանգամանալից քննարկեցինք ուղղակիորեն և անուղղակիորեն այս նախագծի հետ կապված բոլոր հնարավոր թեմաները, և այժմ հարցը քննարկում ենք լիագումար նիստում։ Վստահ չեմ, որ այս անգամ սահմանված և սահմանափակ ժամանակահատվածում բոլոր նյուանսները կկարողանամ ներկայացնել, բայց հուսով եմ՝ հետո հարցուպատասխանով կկոմպենսացնենք դա։

Ինչպես հիշում եք, 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացավ խաղաղության գագաթնաժողով, որի ընթացքում ընդունվեց հռչակագիր՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից, Միացյալ Նահանգների վկայությամբ և ստորագրությամբ։ Ահա այդ հռչակագրում սահմանված և համաձայնեցված դրույթներից մեկը վերաբերում էր նրան, որ տարածաշրջանի ենթակառուցվածքները, տրանսպորտային կոմունիկացիաներն ապաշրջափակվում են։ Ձևավորվեց նաև ըմբռնում, որ կիրականացվի ԹՐԻՓՓ նախագիծն՝ իր տարբեր ենթակառուցվածքներով՝ երկաթուղի, ավտոճանապարհներ, էլեկտրահաղորդակցման կամ օպտիկական մալուխներ, հնարավոր նավթատար և գազատար խողովակներ, և այլն։ Հաջորդականությամբ թվարկեմ․ դրանից հետո իրականացնելով առաջնորդների համաձայնությունը՝ ես և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն 2026 թվականի հունվարի 13-ին ստորագրեցինք ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակը, իսկ հունիսի սկզբին ստորագրեցինք այս համաձայնագիրը՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև։ Այս համաձայնագրով, ըստ էության, դետալիզացվում են բոլոր այն սկզբունքային համաձայնությունները, որոնք ձեռք էին բերվել առաջնորդների մակարդակով, այն է՝ կողմերը հանձնառություն են ստանձնում ամրապնդելու խաղաղությունը, բացելու տարածաշրջանային ենթակառուցվածքները, իրականացնելու ԹՐԻՓՓ նախագիծը։ 

Այս համաձայնագիրն արդեն նաև «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն» հիմնադրման վերաբերյալ հանձնառությունն ամրագրող փաստաթուղթ է։ Սա շատ ենք քննարկել․ կարծում եմ՝ մեկ անգամ ևս իմաստ ունի թվարկել այդ սկզբունքները՝ բոլոր ենթակառուցվածքները, որոնք կվերագործարկվեն կամ զրոյից կկառուցվեն և կգործարկվեն, կգործեն հետևյալ սկզբունքների շրջանակներում՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն և իրավազորություն։ Վստահ եմ՝ այս տերմինները հիմա ավելի մանրամասն կքննարկենք, բայց միանգամից ասեմ, որ սա նշանակում է՝ բոլոր այն, որոնք կգործեն ՀՀ տարածքում, որևէ կերպ չեն խաթարելու տարածքային ամբողջականությունը, գործելու են ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո և իրավազորության շրջանակում, այսինքն՝ ամեն ինչի վրա տարածվելու է ՀՀ իրավազորությունը։ Այս նախագծով և դրա իրականացմամբ ՀՀ-ն, ըստ էության, հնարավորություն կունենա անելու երեք բան (հարցի երեք շերտ կա)՝ կապվել երրորդ երկրների հետ Ադրբեջանի տարածքով և Ադրբեջանի ենթակառուցվածքներով՝ արևելքում, և, հաշվի առնելով երրորդ երկրների միջև կապերը՝ կարևոր հանգույց դառնալ երրորդ երկրների միջև իրականացվող տրանսպորտային փոխադրումների հարթության վրա։ Բացի այդ՝ Հայաստանի Հանրապետությունը կստանա ներպետական առնվազն երկաթուղային ենթակառուցվածքների կապ՝ Ադրբեջանի տարածքով և Ադրբեջանի ենթակառուցվածքներով։ Իհարկե, զուգահեռաբար մեր հարևան Ադրբեջանը հնարավորություն կստանա Հայաստանի տարածքով կապվելու Նախիջևանի հետ, ինչպես նաև ցանկության դեպքում Հայաստանի տարածքով կապվելու երրորդ երկրների հետ։ Երրորդ շերտն արդեն առիթ ունեցա նշելու․ արևելքում և արևմուտքում երրորդ երկրները կկարողանան այս նախագծով կապվել իրար հետ։ Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն ինքը կապաշրջափակվի և հասանելիություն կստանա նոր շուկաների հետ՝ թե՛ սպառման, թե՛ մատակարարման առումով, այլև կարևորագույն հանգույց կդառնա արևելք-արևմուտք հաղորդակցության մեջ․ գիտեք՝ ողջ աշխարհն այսօր նոր լոգիստիկ ուղիների փնտրտուքի մեջ է, և ահա ոչ միայն Հայաստանի, ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև երրորդ, շատ խոշոր խաղացող երկրների համար սա կդառնա շատ կարևոր հանգույց։ Մենք սովորաբար քննարկում ենք այն տնտեսական օգուտները, որոնք նախագծի իրականացմամբ կունենա Հայաստանը, բայց նաև հարկ է հատուկ ընդգծել քաղաքական, անվտանգային օգուտը, այն է՝ կապելով Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես նաև երրորդ երկրներն իրար հետ՝ այս նախագիծն էականորեն կամրապնդի Հայաստանի Հանրապետության շուրջ, Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող խաղաղությունը, կայունությունն ու անվտանգությունը, ինչն ի սկզբանե դրվել էր որպես նպատակ նախագծի համաձայնեցման փուլում։

Եթե քննարկում ենք նախագծի փաստաթղթային փուլը, ապա արդեն թվարկեցի՝ օգոստոսի 8-ի հռչակագիրը, հետո իրականացման շրջանակը, հիմա այս համաձայնագիրը։ Առաջ անցնելով՝ նշեմ, որ մեկ-երկու փաստաթուղթ դեռևս կա համաձայնեցնելու և ընդունելու․ շատ մոտ ապագայում դրանք ևս կեզրափակենք։ Դրանք բաժնետերերի միջև համաձայնությունն է և «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն» կոչվող ընկերության կանոնադրությունը։ Ուզում եմ նշել, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը կհիմնադրվի ՀՀ կառավարության և «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն ԱՄՆ» ընկերության կողմից։ Հաշվի առնելով զանազան հնարավոր սցենարներ և մտահոգություններ՝ ասեմ, որ «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն ԱՄՆ-ն», այսինքն՝ մեր ԹՐԻՓՓ զարգացման ընկերության համահիմնադիրը, մշտապես գտնվելու է միմիայն Միացյալ Նահանգների կառավարության կառավարման և սեփականության իրավունքի ներքո։ Հուսով եմ՝ հարցեր կլինեն, և հետագա խոսակցության ընթացքում կկարողանամ մանրամասնել, թե այս համաձայնագրում «ԹՐԻՓՓ զարգացման ընկերության» և ԹՐԻՓՓ-ի գործարկման մասով ինչպիսի մեխանիզմներ են նախատեսված, որոնք մեզ հիմք են տալիս վստահ լինելու՝ ամեն ինչ արվում է Հայաստանի Հանրապետության շահերին համապատասխան, և դետալային կերպով ապացուցելու, թե ինչպես է ամեն ինչ գտնվելու և գործելու մեր իրավազորության ներքո։

Ինչ վերաբերում է բաժնեմասերին՝ ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունում Հայաստանի Հանրապետությունը կունենա 26 %, Միացյալ Նահանգները՝ հանձին «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն ԱՄՆ-ի», կունենա 74 % բաժնեմաս։ Այս հարաբերակցությունը կգործի 49 տարի, որով կտրվեն նաև այդ ենթակառուցվածքները կառուցելու և շահագործելու իրավունքները։ Այնուհետև ժամկետի լրանալուց հետո կողմերը հնարավորություն ունեն համագործակցության ժամկետը երկարացնել ևս 50 տարով, և ահա այդ դեպքում ՀՀ բաժնեմասն ավտոմատ կերպով, առանց որևէ հավելյալ ներդրման, կդառնա 49 %, իսկ «ԹՐԻՓՓ զարգացման ընկերություն ԱՄՆ-ին» կմնա 51 %-ը:

Երևի այսքանը այս պահին, մնացածը՝ հարցերի տեսքով։ Իհարկե, ակնկալում եմ, որ Հայաստանի Հանրապետությանը տնտեսական և քաղաքական դիվիդենտներ բերող այս մեգանախագիծը կարժանանա խորհրդարանի հավանությանը։ Թերևս սա այն դեպքերից է, երբ կարող ենք հիմնավոր, արդարացիորեն և իրավամբ ակնկալել, որ նախագիծը կարժանանա ոչ միայն կառավարող խմբակցության, այլև ընդդիմադիր խմբակցությունների դրական դիրքորոշմանը և կողմ ձայներին։ 

Շնորհակա՛լ եմ»։