Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության օրակարգով աշխատակարգային նիստը տեղի կունենա 2026 թվականի նոյեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ին: Այս մասին տեղեկացնում են Սահմանադրական դատարանից:
Սահմանադրական դատարանում հոկտեմբերի 14-ին մի քանի ժամ շարունակ փորձել են նոր նախագահ ընտրել: Առաջադրվել է երկու թեկնածու. Վլադիմիր Վարդանյանն ինքնաառաջադրվել է, իսկ Էդգար Շաթիրյանի թեկնածությունն առաջադրել է ՍԴ դատավոր Դավիթ Խաչատուրյանը:
Երկու թեկնածուներից ոչ ոք առաջին փուլում ընտրվելու համար անհրաժեշտ ձայներ չէր հավաքել: Անցկացվել էր երկրորդ փուլ, որի ընթացքում ևս բարձր դատարանի նախագահ չէր ընտրվել:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 12-ին լրացել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Արման Դիլանյանի պաշտոնավարման 6-ամյա ժամկետը։ Դիլանյանը շարունակելու է պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր:
Սահմանադրական դատարանն իր կազմից պետք է ընտրի նոր նախագահ՝ առանց վերընտրվելու իրավունքի։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս Արաղչի
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Մակրոնը մեղադրել է օտարերկրյա առաջնորդներին Ֆրանսիայի անկարգությունների թեման շահարկելու մեջ
Տավուշի օրինակն ու դրա կիրառելիությունը COP17-ի օրակարգում
Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավա...
Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջարդվել
Տեղի է ունեցել Մատենադարանի այգու հիմնարկեքի արարողությունը