Ջրային կոմիտեում քննարկվել են WEAP մոդելի կիրառման և Շվեդիայի առաջատար փորձի ներդրման հնարավորությունները
Ջրային կոմիտեում (ՋԿ) տեղի է ունեցել հանդիպում Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի (SEI) ներկայացուցիչ Քիմ Անդերսոնի հետ։ Հանդիպման ընթացքում Քիմ Անդերսոնը ներկայացրել է ջրային ռեսուրսների գնահատման և պլանավորման WEAP մոդելի հնարավորությունները՝ մասնավորապես ջրային հաշվեկշռի գնահատման, կլիմայի փոփոխության ազդեցությունների կանխատեսման, ջրի պահանջարկի և հասանելիության վերլուծության ուղղություններով։
ՋԿ նախագահ Արամազդ Ղալամքարյանն անդրադարձել է ջրային ենթակառուցվածքների համալիր պլանավորման, ոռոգման համակարգերի և գյուղատնտեսական հողերի արդյունավետ կառավարման, ինչպես նաև ջրային ռեսուրսների կայուն օգտագործման կարևորությանը։
Առանձնակի ուշադրություն է դարձվել մասնագիտական կարողությունների զարգացմանը, ժամանակակից գործիքների կիրառման վերաբերյալ գիտելիքների խորացմանն ու միջազգային առաջատար փորձի ուսումնասիրմանը, այդ թվում՝ ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործման հարցում Շվեդիայի փորձի փոխանակման հնարավորություններին։
Քննարկվել է նաև միջազգային ֆինանսական գործընկերների ներգրավմամբ ընդլայնված կազմով հանդիպում կազմակերպելու հնարավորությունը։
Հանդիպմանը նախատեսվում է առավել առարկայական քննարկել Հայաստանում նախատեսվող ջրամբարներից մեկի նախագծման գործընթացում SEI-ի կողմից հայեցակարգային առաջարկով ներկայացված մոտեցումների գործնական կիրառման հնարավորությունները։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս Արաղչի
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Մակրոնը մեղադրել է օտարերկրյա առաջնորդներին Ֆրանսիայի անկարգությունների թեման շահարկելու մեջ
Տավուշի օրինակն ու դրա կիրառելիությունը COP17-ի օրակարգում
Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավա...
Տեղի է ունեցել Մատենադարանի այգու հիմնարկեքի արարողությունը
Պանրի արտադրությունը խաթարվել է մի քանի երկրներում