Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շատ էինք սպասել, որ Աշխարհի առաջնությունում դառնանք մեդալակիր ու չեմպիոն Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի Թեհրանում քառակողմ հանդիպմանը պայմանավորվել են ավելի սերտորեն համագործակցել Հայտարարում եմ նոր ֆինանսական աջակցություն անհետ կորած անձանց մարմինները գտնելու ուղղությամբ. Նիդերլանդների ԱԳ նախարար Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն անողները բացահայտված են, պատվիրատուները՝ ոչ. Ռուբինյան Բացահայտվել են կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով ստվերային շրջանառվող օղիների դեպքեր (տեսանյութ) Քննարկվել են «Պետրոֆ» ընկերության հետ մշակութային համագործակցության հեռանկարները Դատախազությունը Տավուշի մարզի Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան Ադրբեջանը գնացել է Հայաստանի հետ խաղաղության, քանի որ չի ցանկացել հավերժ պատերազմել. Ալիև Արարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնում է ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ մանրամասները Հրավառությունների արգելքի գաղափարը շվեյցարացիների լայն աջակցությունն ունի ՀՀ ԱԳՄԱ նախարարի և Նիդերլանդների ԱԳ նախարարի համատեղ մամուլի ասուլիսը

Շատ էինք սպասել, որ Աշխարհի առաջնությունում դառնանք մեդալակիր ու չեմպիոնՀոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարիԹեհրանում քառակողմ հանդիպմանը պայմանավորվել են ավելի սերտորեն համագործակցելՀայտարարում եմ նոր ֆինանսական աջակցություն անհետ կորած անձանց մարմինները գտնելու ուղղությամբ. Նիդերլանդների ԱԳ նախարարՀոկտեմբերի 27-ի ոճրագործությունն անողները բացահայտված են, պատվիրատուները՝ ոչ. ՌուբինյանԲացահայտվել են կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով ստվերային շրջանառվող օղիների դեպքեր (տեսանյութ)Քննարկվել են «Պետրոֆ» ընկերության հետ մշակութային համագործակցության հեռանկարներըԴատախազությունը Տավուշի մարզի Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱդրբեջանը գնացել է Հայաստանի հետ խաղաղության, քանի որ չի ցանկացել հավերժ պատերազմել. ԱլիևԱրարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնում է ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ մանրամասները Հրավառությունների արգելքի գաղափարը շվեյցարացիների լայն աջակցությունն ունի ՀՀ ԱԳՄԱ նախարարի և Նիդերլանդների ԱԳ նախարարի համատեղ մամուլի ասուլիսըՍևանա լճից դուրս են բերել ապօրինի տեղադրված 73 հատ ձկնորսական ցանցԶատիկի դաստիարակի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել էՀայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել. ՄիրզոյանՄեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՍիփանիկի վարչական ղեկավարն ու որդին ձերբակալվել են ապօրինի ձկնաբուծության դեպքովԻսրայելն ընտրում է խորհրդարան. ի՞նչ է սպասվում ՆեթանյահուինԱԺ նախագահը ընդհատել է Էդգար Ղազարյանի ելույթը և անջատել խոսափողըՄասնավոր վեճի լուծում՝ քրեական ենթամշակույթի միջոցովԱրարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենի հետԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Հոկտեմբերի 27-ի nճրագnրծnւթյան զnhերի հիշատակըԿասեցվել է «Ավշար պրոդ» ընկերության պահածոների արտադրամասի գործունեությունը (ֆոտո)Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՈր հասցեներում գազ չի լինի. հասցեներՔրեակատարողական հիմնարկի արտաքին տարածքից ներնետում է կատարվել խցերից մեկի ուղղությամբՄասիսի համայնքային ոստիկանները ձերբակալել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարինԿենսաբազմազանության համար դրական խթանների վերաբերյալ Երևանյան կոչԱրագածոտնի մարզի ավտոճանապարհների ընթացիկ սպասարկման աշխատանքները շարունակվում ենՄեկնարկել է ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցըԴեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Ադամ Քասադիի երդմնակալության արարողությանըՀայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)E5-ի երկրները Փարիզում քննարկել են Ուկրաինայի ռազմական աջակցության շարունակությունըՀետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրենին կրկին մեղադրանք է առաջադրվելՎիճաբանություն Շիրակի փողոցում. ոստիկանները 4 անձի ձերբակալել ենԴատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով վերջին մեկ տարում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասինՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ (ուղիղ)Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցն էԱրարատ-Արմենիան հաղթեց ՆոայինԱրենի-1 քարայրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում (տեսանյութ)Բնության և մշակույթի երկխոսությունը․ COP17-ի մասնակիցների այցը Գառնի և ՍևանՀարի Քեյնը դարձել է 2026 թվականի Ոսկե գնդակի հաղթողՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և Հանրապետության հրապարակին նվիրված միջոցառումներՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սերբիայի ընտրություններում «Ուսանողական ցուցակ» շարժմանը հաղթանակի կապակցությամբԱյս ողբերգությունը պետք է սթափեցնի բոլորինՄարին Լը Պենը սկսել է իր նախագահական քարոզարշավը, ներկայացնելով իրեն որպես միակ թեկնածուՕլեշկիում հումանիտար նպատակներով «լռության ռեժիմ» է սահմանվելԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Նոր էլեկտրական ամենագնաց Volvo EX50
Հայաստան

Արարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնում է ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ մանրամասները

Շարունակվում է ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստը։

Քննարկվում է Կառավարության ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու հարցը։

Հիմնական զեկուցող, ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ հոկտեմբերի 21-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում արդեն հնարավորություն ունեցել է հանգամանալից ներկայացնել նախագիծը։

«Ինչպես հիշում եք, 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Խաղաղության գագաթնաժողովում ընդունվեց հռչակագիր՝ ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի ու Միացյալ Նահանգների վկայությամբ ու ստորագրությամբ, և ահա այդ հռչակագրում սահմանված, համաձայնեցված դրույթներից մեկը վերաբերում էր նրան, որ տարածաշրջանի ենթակառուցվածքները, տրանսպորտային կոմունիկացիաները ապաշրջափակվում են, և նաև ըմբռնում ձևավորվեց, որ կիրականացվի ԹՐԻՓՓ նախագիծը՝ իր տարբեր ենթակառուցվածքներով՝ երկաթուղի, ավտոճանապարհներ, էլեկտրահաղորդակցման կամ օպտիկական մալուխներ և այլն»,- նշեց Միրզոյանը՝ դրանից հետո անդրադառնալով 2026-ի հունվարի 13-ին իր և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ստորագրած ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակին և հունիսի սկզբին ստորագրված համաձայնագրին՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև։

«Այդ համաձայնագրով, ըստ էության, բացվում, դետալացվում են այն բոլոր սկզբունքային համաձայնությունները, որոնք ձեռք էին բերվել առաջնորդների մակարդակով, այն է՝ կողմերը հանձնառություն են ստանձնում ամրապնդել խաղաղությունը, բացել տարածաշրջանային ենթակառուցվածքները, իրականացնել ԹՐԻՓՓ նախագիծը։ Սա արդեն ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնադրամի վերաբերյալ հանձնառությունը ամրագրող փաստաթուղթ է։ Այս համաձայնագիրը հիմնված է կարևոր սկզբունքների վրա: Բոլոր ենթակառուցվածքները, որոնք կվերագործարկվեն կամ զրոյից կկառուցվեն և կգործարկվեն, կգործեն հետևյալ սկզբունքների շրջանակում. տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն և իրավազորություն։ Սա նշանակում է, որ բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք կգործեն ՀՀ տարածքում, որևէ կերպ չեն խաթարելու տարածքային ամբողջականությունը, գործելու են ամբողջությամբ ՀՀ-ի ինքնիշխանության ներքո և իրավազորության շրջանակներում, այսինքն՝ ամեն ինչի վրա տարածվելու է ՀՀ-ի իրավազորությունը»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ այս նախագծերով և դրանց իրականացմամբ ՀՀ-ն հնարավորություն կունենա անել, ըստ էության, երեք բան. կապվել երրորդ երկրների հետ Ադրբեջանի տարածքով և ենթակառուցվածքներով՝ արևելքում, և նաև, հաշվի առնելով երրորդ երկրների միջև կապերը, կարևոր հանգույց դառնալ երրորդ երկրների՝ իրար միջև իրականացվող տրանսպորտային փոխադրումների հարթության վրա, և նաև ներպետական, առնվազն երկաթուղային, ենթակառուցվածքների կապ կստանա Հայաստանը Ադրբեջանի տարածքով և Ադրբեջանի ենթակառուցվածքներով։

«Իհարկե, զուգահեռաբար, մեր հարևան Ադրբեջանը հնարավորություն կստանա Հայաստանի տարածքով կապվել Նախիջևանի հետ, և նաև Հայաստանի տարածքով, ցանկության դեպքում, կապվել երրորդ երկրների հետ։ Եվ երրորդ շերտը՝ երրորդ երկրները Արևելքում ու Արևմուտքում կկարողանան կապվել իրար հետ»,- տեղեկացրեց Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, որ այդպիսով Հայաստանը կարևորագույն հանգույց կդառնա Արևելք-Արևմուտք հաղորդակցության մեջ։