Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեկնարկել է ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցը Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Ադամ Քասադիի երդմնակալության արարողությանը Հայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) E5-ի երկրները Փարիզում քննարկել են Ուկրաինայի ռազմական աջակցության շարունակությունը Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրենին կրկին մեղադրանք է առաջադրվել Վիճաբանություն Շիրակի փողոցում. ոստիկանները 4 անձի ձերբակալել են Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով վերջին մեկ տարում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ (ուղիղ) Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցն է Արարատ-Արմենիան հաղթեց Նոային Արենի-1 քարայրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում (տեսանյութ) Բնության և մշակույթի երկխոսությունը․ COP17-ի մասնակիցների այցը Գառնի և Սևան

Մեկնարկել է ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցըԴեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Ադամ Քասադիի երդմնակալության արարողությանըՀայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)E5-ի երկրները Փարիզում քննարկել են Ուկրաինայի ռազմական աջակցության շարունակությունըՀետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրենին կրկին մեղադրանք է առաջադրվելՎիճաբանություն Շիրակի փողոցում. ոստիկանները 4 անձի ձերբակալել ենԴատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով վերջին մեկ տարում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասինՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ (ուղիղ)Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցն էԱրարատ-Արմենիան հաղթեց ՆոայինԱրենի-1 քարայրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում (տեսանյութ)Բնության և մշակույթի երկխոսությունը․ COP17-ի մասնակիցների այցը Գառնի և ՍևանՀարի Քեյնը դարձել է 2026 թվականի Ոսկե գնդակի հաղթողՅՈՒՆԵՍԿՕ. Հայաստանի անկախության 35-ամյակի տոնական միջոցառումների շրջանակում Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սերբիայի ընտրություններում «Ուսանողական ցուցակ» շարժմանը հաղթանակի կապակցությամբԱյս ողբերգությունը պետք է սթափեցնի բոլորինՄարին Լը Պենը սկսել է իր նախագահական քարոզարշավը, ներկայացնելով իրեն որպես միակ թեկնածուՕլեշկիում հումանիտար նպատակներով «լռության ռեժիմ» է սահմանվելԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Նոր էլեկտրական ամենագնաց Volvo EX50Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելԲանակի կրճատումը և Ուկրաինայի չեզոքությունը քննարկման ենթակա չենԻսլանդիայում  հարցվածների 71%-ը տանը հիմնականում օգտագործում է Smart TVՋրային կոմիտեի նախագահը և Չեխիայի ՇՄ փոխնախարարը քննարկել են ջրային ենթակառուցվածքների արդիականացման հնարավորություններըՈսկե գնդակ-2026-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի Լոնդոնի London Palladium թատրոնումԱրարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վերականգնվել է շուրջ 50.000.000 դրամի վնասԵս չքնեցի, բայց փոխարենը հաղթեցի նրանց թիմինՀունվարի 1-ից հոկտեմբերի 12-ը Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր (տեսանյութ)«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տիրապետմանն է վերադարձվել Ջրվեժ համայնքում գտնվող 5000 քմ մակերեսով հողատարածքըՀայաստանի տղամարդկանց հավաքականը գրանցել է փայլուն արդյունքԳլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններՎայոց ձորի մարզի պարեկները հայտնաբերել են Վերնաշեն գյուղի բնակչի մեքենան գողացած տղամարդունՀԵՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավելի հարկ է վճարելՀրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհըԵրկուստեք կարևորվել են Երևանի և Լիոնի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները«Քաղաքային կենսաբազմազանության գոտու» վաղվա՝ հոկտեմբերի 27-ի ծրագրին։ Երևանի 2750-ամյակի այգի Երևանի խանութներում հայտնաբերվել են վարչական իրավախախտման դեպքեր (տեսանյութ)Կարեն Ասլանյանը ԱԱ եզրափակչում է (տեսանյութ)Հերի՛ք եղավ, կերան կյանքներս, թող գնան սև ցուցակ, խզեք պայմանագիրը. ԱվինյանՕպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքում այսուհետ կգործի Թատրոնի փոքր համերգասրահըԳեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, իսկ քարերը՝ թափվելԱրմավիրի դատարանից կալանավոր է փախելԻնչ է փոխվելու Արցախից տեղահանվածների բնակապահովման ծրագրում. նախարարը մանրամասնել է (տեսանյութ)Երթևեկության կանոնների խախտումը չի կարող անհետևանք և անվճար լինել․ Արփինե ՍարգսյանDeepal-ը վրաերթի է ենթարկել տատին ու թոռանը, ապա բախվել կայանված Mercedes-ին, վերջինա էլ՝ Nissan Tiida-ինԻնչպես են աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանի դուստրերը հուզվում եւ ուրախանում հայրիկի հաղթանակով (տեսանյութ)Եռակողմ բանակցությունների վերսկսումը չի ենթադրում ռազմական գործողությունների դադարեցում. ՊեսկովԷրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտովԱրփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Հայաստան

Այս ողբերգությունը պետք է սթափեցնի բոլորին

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին օրերս տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով երկու մեծահասակ և մեկ երեխա են մահացել։ Նրանք նույն ընտանիքի անդամներ են։ Բժիշկները պայքարում են մյուս 4 երեխաների կյանքի համար։

Ողբերգությունը դարձյալ առաջին պլան է բերել գլխավոր հարցը՝ երթևեկության ժամանակ ինչպես է պահպանվում երեխաների անվտանգությունը։ Այս հարցում լրջագույն խնդիրներ ունենք՝ արձանագրում է առողջապահության նախարարը։ Կանոնները խախտելու համար սահմանված պատասխանատվությունը, ի դեպ, վթարից մի քանի օր առաջ գործադիրի որոշմամբ խստացվել էր։   

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած երեխաներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ «Բժիշկները պայքարում են՝ անելով հնարավորը երեխաների կյանքը փրկելու համար»,-հայտնում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Մյուս երկու երեխաների վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանցից մեկին պատրաստում են պլանային վիրահատության։ Ցավոք, տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել: Վթարից մահացել էին նաև երեխաների ծնողները։

Առողջապահության նախարարը կարծում է՝ այս ողբերգությունը պետք է սթափեցնի բոլորին։

Անահիտ Ավանեսյանը գրել էր․ «Ցավոք, ճանապարհատրանսպորտային (ՃՏՊ) երթևեկության կանոնների պահպանման և, հատկապես, երեխաների անվտանգության ապահովման հարցում լրջագույն խնդիրներ ունենք»:

Նախարարը վարորդներին ու ծնողներին կոչ է անում երեխաների անվտանգությունը առաջնահերթություն համարել և խստորեն հետևել երթևեկության կանոններին։ «Երեխաները պետք է երթևեկեն իրենց տարիքին և հասակին համապատասխան մանկական անվտանգության նստատեղերում կամ սահմանված տարիքից սկսած` ամրագոտիներով պատշաճ ամրակապված։

Սիրելի՛ քաղաքացիներ, խնդրում եմ բացառե՛ք երեխաներին առջևի նստատեղին նստեցնելը և, առհասարակ, առանց ամրագոտի երթևեկելը: ՃՏՊ տարրական կանոններին հետևելն անհրաժեշտ է մեզ և մեր երեխաներին պաշտպանելու և ողբերգություններից խուսափելու համար»:

Ողբերգական վթարից ընդամենը մի քանի օր առաջ գործադիրը հավանություն էր տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և հարակից օրենքներում լրացումներ առաջարկող օրենսդրական փաթեթին, որով, այլ փոփոխությունների թվում, առաջարկվում է նաև վերանայել տրանսպորտային միջոցներով երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար նախատեսված պատժատեսակներն ու դրանց չափերը։

Մասնավորապես՝ խստացվում է մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնների խախտման տուգանքը՝ գործող 5,000 դրամից դառնալով 20,000 դրամ։ Նաև այս խախտումը թույլ տալու դեպքում վարորդական իրավունքից կպակասի 1 միավոր  կամ տուգանային բալ։

Ներքին գործերի նախարարի տեղակալի խոսքով՝ խստացման գլխավոր պատճառը ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով երեխաների տուժելու դեպքերը նվազեցնելն է և վարորդներին ստիպելը, որ երեխաները քարսիթներով տեղափոխվեն։

«Մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար տուգանքները խստացնում ենք, և էստեղ գործող 5000 դրամի փոխարեն այլևս 20000 կլինի տուգանքը»։

Հիշեցնենք, որ մանկական քարսիթների պարտադիր օգտագործման պահանջն ընդունվել է դեռևս 2019 թվականին։ Օրենքի համաձայն՝ մինչև 7 տարեկան երեխաները պետք է տեղափոխվեն քարսիթով, իսկ 7-12 տարեկան երեխաների դեպքում պետք է օգտագործվի կա՛մ քարսիթ, կա՛մ ամրագոտի՝ ըստ սահմանված կարգի։ Օրենքի ընդունման ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդգծել էր, որ դրա նպատակը մանկական տրավմատիզմի և մահացության ցուցանիշը նվազեցնելն է։

«Որպես երկու երեխաների հայր՝ իմ երեխաներն էլ են շատ անհանգիստ, բայց ես համարում եմ, որ նրանց՝ վթարից փրկվելու անհրաժեշտությունը շատ ավելի կարևոր է, քան նրանց հանգստությունը, և փնտրում եմ այլ մեթոդներ՝ մեքենայի մեջ նրանց հանգիստն ապահովելու համար։ Կարծում եմ՝ ամեն ծնող այդ մեթոդներից իր համար ինչ-որ մեկը կարող է գտնել։ Սկսած որևէ խաղալիք տալուց-չպիտի երևի խորհուրդ տամ-վերջացրած ինչ-որ հարմար պայմաններ ապահովելով՝ երաժշտություն, iPad և այլն։ Այսինքն՝ ստորադասել անվտանգությունն այլ բաներին, երբ խոսքը կարող է երեխայի կյանքը փրկելու մասին լինել՝ քո սեփական երեխայի, ոչ թե ուրիշի, կարծում եմ՝ պետք չէ»։

Թորոսյանը կարևորել էր ոչ միայն օրենքի ընդունումը, այլև դրա հետևողական կիրառումը, սակայն ՆԳՆ տվյալներով՝ 2025 թվականին երեխաների փոխադրման կանոնների 11,198 խախտում է արձանագրվել, մինչդեռ 2024 թվականին այդ թիվը 5,451 էր։ Նույն տարում մինչև 12 տարեկան երեխաների մասնակցությամբ 404 ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել․ 11 երեխա մահացել է, 487-ը՝ վիրավորվել։

Քարսիթների օգտագործման հարցում ծնողների և վարորդների համար կարևոր է նաև դրանց արժեքը։ Հայկական խանութներում մանկական ավտոաթոռների գները միջինը 30-70 հազար դրամ են՝ կախված մոդելից և երեխայի տարիքային խմբից։

Վարորդներից մեկը, որը քարսիթ ունի, նշում է, որ երբեմն մեկից ավելի սարք ունենալու անհրաժեշտություն կարող է առաջանալ, ինչը հավելյալ ծախս է։ «Ռադիոլուրի» զրուցակցի ձայնը փոխված է.

«Ես մեկ քարսիթ ունեմ, բայց, ըստ օրենքի, մի քանիսը կարող են անհրաժեշտ լինել, քանի որ, օրինակ, կարող է երկու երեխա նստել մեքենայում։ Մինչդեռ հավանականություն կա, որ դրանք ընդհանրապես պետք չգան։ Կամ երեխան չարաճճիություն անի ու չուզենա քարսիթի մեջ նստել։ Բայց քարսիթներն էլ թանկ են, չէ՞, ես ինչպե՞ս մի քանի հատ գնեմ»։

Եթե մեքենայում քարսիթների համար բավարար տեղ չկա, Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է մտածել ավելի ընդարձակ մեքենա ձեռք բերելու մասին, իսկ տաքսու վարորդներին հիշեցնում է՝ եթե մեքենայով տեղափոխվում են երեխաներ՝ առանց համապատասխան մանկական նստատեղի, ապա պատասխանատվությունը վարորդինն է:

armradio.am