Հարի Քեյնը դարձել է 2026 թվականի Ոսկե գնդակի հաղթող
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող և Անգլիայի ազգային հավաքականի ավագ Հարի Քեյնը դարձել է 2026 թվականի «Ոսկե գնդակի» (Ballon d’Or) հաղթող։ Ֆրանսիական France Football պարբերականի հոբելյանական՝ 70-րդ մրցանակաբաշխությունն առաջին անգամ հյուրընկալվել է Լոնդոնի հանրահայտ «Պալադիում» թատրոնում: 33-ամյա անգլիացի ռմբարկուն պարգևը ստացել է լեգենդար բրազիլացի հարձակվող Ռոնալդոյի ձեռքից։
Քեյնն անցկացրել է իր կարիերայի ամենատպավորիչ ու արդյունավետ մրցաշրջանը՝ 65 խաղում դառնալով 73 գոլի հեղինակ։ Նրա ֆենոմենալ խաղի շնորհիվ «Բավարիան» նվաճել է Բունդեսլիգայի չեմպիոնի տիտղոսն ու Գերմանիայի գավաթը, իսկ Անգլիայի ընտրանին դարձել է 2026 թվականի Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Սա բացառիկ նվաճում է նաև Անգլիայի համար. վերջին 25 տարվա ընթացքում ոչ մի անգլիացի ֆուտբոլիստի չէր հաջողվել արժանանալ այս մրցանակին (2001 թվականին այն վերջին անգամ նվաճել էր Մայքլ Օուենը)։
Քվեարկության արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրել է Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի 27-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն, իսկ երրորդ հորիզոնականում «Բարսելոնայի» և Իսպանիայի ընտրանու 19-ամյա աստղ Լամին Յամալն է։ Յամալը նաև ճանաչվել է 2026 թվականի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ (մինչև 21 տարեկան)։
Կանանց «Ոսկե գնդակի» հաղթող է դարձել 32-ամյա իսպանուհի Ալեքսիա Պուտելյասը, որն ամռանը «Բարսելոնայից» տեղափոխվել էր անգլիական «Լոնդոն Սիթի Լայոնեսիս»։ Սա Պուտելյասի կարիերայի երրորդ գլխավոր անհատական պարգևն է, և այս ցուցանիշով նա հավասարվել է իր նախկին թիմակից Այտանա Բոնմատիին։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս Արաղչի
COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է
Մակրոնը մեղադրել է օտարերկրյա առաջնորդներին Ֆրանսիայի անկարգությունների թեման շահարկելու մեջ
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Տավուշի օրինակն ու դրա կիրառելիությունը COP17-ի օրակարգում
Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովին
Դա սկանդալային է, վրդովեցուցիչ և պարզապես ճիշտ չէ
Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավա...