Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենի հետ ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են «հոկտեմբերի 27»-ի nճրագnրծnւթյան զnhերի հիշատակը Կասեցվել է «Ավշար պրոդ» ընկերության պահածոների արտադրամասի գործունեությունը (ֆոտո) Որ հասցեներում գազ չի լինի. հասցեներ Քրեակատարողական հիմնարկի արտաքին տարածքից ներնետում է կատարվել խցերից մեկի ուղղությամբ Մասիսի համայնքային ոստիկանները ձերբակալել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարին Կենսաբազմազանության համար դրական խթանների վերաբերյալ Երևանյան կոչ Արագածոտնի մարզի ավտոճանապարհների ընթացիկ սպասարկման աշխատանքները շարունակվում են Մեկնարկել է ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցը Դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Ադամ Քասադիի երդմնակալության արարողությանը Հայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) E5-ի երկրները Փարիզում քննարկել են Ուկրաինայի ռազմական աջակցության շարունակությունը

Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենի հետԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են «հոկտեմբերի 27»-ի nճրագnրծnւթյան զnhերի հիշատակըԿասեցվել է «Ավշար պրոդ» ընկերության պահածոների արտադրամասի գործունեությունը (ֆոտո)Որ հասցեներում գազ չի լինի. հասցեներՔրեակատարողական հիմնարկի արտաքին տարածքից ներնետում է կատարվել խցերից մեկի ուղղությամբՄասիսի համայնքային ոստիկանները ձերբակալել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարինԿենսաբազմազանության համար դրական խթանների վերաբերյալ Երևանյան կոչԱրագածոտնի մարզի ավտոճանապարհների ընթացիկ սպասարկման աշխատանքները շարունակվում ենՄեկնարկել է ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցըԴեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Ադամ Քասադիի երդմնակալության արարողությանըՀայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)E5-ի երկրները Փարիզում քննարկել են Ուկրաինայի ռազմական աջակցության շարունակությունըՀետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրենին կրկին մեղադրանք է առաջադրվելՎիճաբանություն Շիրակի փողոցում. ոստիկանները 4 անձի ձերբակալել ենԴատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով վերջին մեկ տարում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասինՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ (ուղիղ)Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցն էԱրարատ-Արմենիան հաղթեց ՆոայինԱրենի-1 քարայրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում (տեսանյութ)Բնության և մշակույթի երկխոսությունը․ COP17-ի մասնակիցների այցը Գառնի և ՍևանՀարի Քեյնը դարձել է 2026 թվականի Ոսկե գնդակի հաղթողՅՈՒՆԵՍԿՕ. Հայաստանի անկախության 35-ամյակի տոնական միջոցառումների շրջանակում Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սերբիայի ընտրություններում «Ուսանողական ցուցակ» շարժմանը հաղթանակի կապակցությամբԱյս ողբերգությունը պետք է սթափեցնի բոլորինՄարին Լը Պենը սկսել է իր նախագահական քարոզարշավը, ներկայացնելով իրեն որպես միակ թեկնածուՕլեշկիում հումանիտար նպատակներով «լռության ռեժիմ» է սահմանվելԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Նոր էլեկտրական ամենագնաց Volvo EX50Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելԲանակի կրճատումը և Ուկրաինայի չեզոքությունը քննարկման ենթակա չենԻսլանդիայում  հարցվածների 71%-ը տանը հիմնականում օգտագործում է Smart TVՋրային կոմիտեի նախագահը և Չեխիայի ՇՄ փոխնախարարը քննարկել են ջրային ենթակառուցվածքների արդիականացման հնարավորություններըՈսկե գնդակ-2026-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի Լոնդոնի London Palladium թատրոնումԱրարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վերականգնվել է շուրջ 50.000.000 դրամի վնասԵս չքնեցի, բայց փոխարենը հաղթեցի նրանց թիմինՀունվարի 1-ից հոկտեմբերի 12-ը Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր (տեսանյութ)«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տիրապետմանն է վերադարձվել Ջրվեժ համայնքում գտնվող 5000 քմ մակերեսով հողատարածքըՀայաստանի տղամարդկանց հավաքականը գրանցել է փայլուն արդյունքԳլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններՎայոց ձորի մարզի պարեկները հայտնաբերել են Վերնաշեն գյուղի բնակչի մեքենան գողացած տղամարդունՀԵՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավելի հարկ է վճարելՀրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհըԵրկուստեք կարևորվել են Երևանի և Լիոնի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները«Քաղաքային կենսաբազմազանության գոտու» վաղվա՝ հոկտեմբերի 27-ի ծրագրին։ Երևանի 2750-ամյակի այգի Երևանի խանութներում հայտնաբերվել են վարչական իրավախախտման դեպքեր (տեսանյութ)Կարեն Ասլանյանը ԱԱ եզրափակչում է (տեսանյութ)Հերի՛ք եղավ, կերան կյանքներս, թող գնան սև ցուցակ, խզեք պայմանագիրը. ԱվինյանՕպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքում այսուհետ կգործի Թատրոնի փոքր համերգասրահըԳեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, իսկ քարերը՝ թափվել
Աշխարհ

E5-ի երկրները Փարիզում քննարկել են Ուկրաինայի ռազմական աջակցության շարունակությունը

Եվրոպական հնգյակի՝ E5-ի երկրները Փարիզում քննարկել են Ուկրաինային ռազմական աջակցության շարունակությունը, հակաօդային պաշտպանության ամրապնդումը, արբանյակային կապի ապահովումն ու պաշտպանական արտադրության ընդլայնումը։ 

Հոկտեմբերի 26-ի հանդիպմանը մասնակցել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի և Միացյալ Թագավորության պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, պաշտպանության ու տիեզերքի հարցերով եվրահանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան։

Հանդիպմանը հաջորդած համատեղ ճեպազրույցում Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Կատրին Վոտրենը վերահաստատել է Ուկրաինային աջակցությունը շարունակելու գործընկերների վճռականությունը։ «Ցանկանում եմ ընդգծել թե՛ մեր միասնականությունը, թե՛ Ուկրաինային աջակցությունը շարունակելու վճռականությունը։ Այդ աջակցությունը չի դադարելու»,– հայտարարել է նա։ Վոտրենը կարևորել է ավելի շատ և ավելի արագ արտադրելու, ներկայիս հակամարտություններին համապատասխան տեխնիկա ստեղծելու, ինչպես նաև ապագա սպառնալիքներին պատրաստվելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ դրա համար պահանջվում են առավել սերտ համագործակցություն, զինված ուժերի փոխգործունակության բարձրացում և մատակարարման շղթաների կայունության ամրապնդում։

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն անդրադարձել է Ուկրաինային ձմեռային աջակցությանը և հակաօդային պաշտպանության լրացուցիչ լուծումների մշակմանը։ Նա հայտարարել է նաև E5-ի աշխատանքն առավել գործնական ու համակարգված դարձնելու մտադրության մասին։

Պիստորիուսի խոսքով՝ նախարարների հանդիպումների ձևաչափը կլրացվի քաղաքականության և պլանավորման շուրջ խորհրդակցություններով՝ գլխավոր շտաբների պետերի տեղակալների ու քաղաքական տնօրենների մակարդակով։ Դրանք նախատեսվում է սկսել դեռ այս տարի Բեռլինում՝ հաջորդ հանդիպման համար կոնկրետ առաջարկներ և համատեղ նախաձեռնություններ մշակելու նպատակով։

Կայա Կալասն ընդգծել է, որ դիվանագիտական նոր ջանքերի պայմաններում Ռուսաստանի գործողությունները, իր գնահատմամբ, մոտալուտ խաղաղության ակնկալիք չեն ստեղծում։

«Ուկրաինային սպասվում է պատերազմի ևս մեկ դաժան ձմեռ։ Մեր խնդիրն է օգնել դիմակայելու հարձակումներին և մեծացնել Ռուսաստանի համար դրանց գինը»,– ասել է Կալասը։

Նա կարևորել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների և ստվերային նավատորմի դեմ գործողությունների շարունակությունը։ Կալասի խոսքով՝ Եվրոպայում պաշտպանական ծախսերի աճը պետք է վերածվի իրական ռազմական կարողությունների։

Անդրիուս Կուբիլիուսն իր հերթին շեշտել է, որ Ուկրաինային տրամադրվող ֆինանսական աջակցությունը պետք է ապահովի ժամանակին մատակարարումներ։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է արագացնել ինչպես եվրոպական, այնպես էլ ուկրաինական պաշտպանական արտադրությունը և ընդլայնել համատեղ նախագծերը։ Եվրահանձնակատարը նշել է, որ դիտարկվում են նաև Ուկրաինային անհրաժեշտ տիեզերական ծառայություններին աջակցելու հնարավորությունները։