Իսրայելում այսօր խորհրդարանական ընտրություններ են, որոնք վճռորոշ են վարչապետ Բենիամին Նեթանյահուի քաղաքական ապագայի համար, գրում է reuters-ը՝ նշելով, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո սրանք առաջին համապետական ընտրություններն են և անցկացվում են Գազայի հատվածում շարունակվող պատերազմի ու Իրանի հետ հակամարտության ֆոնին:
Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը և նրա աջակողմյան դաշնակիցները հույս ունեն ձևավորել հերթական կառավարությունը։ Իսկ Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի նախկին պետ Գադի Այզենկոտի գլխավորած դաշինքը, որը միավորում է կենտրոնամետ և չափավոր աջ հայացքներ ունեցող ընտրողներին, բացառում է կոալիցիան Նեթանյահուի հետ:
Քանի որ նախընտրական հարցումները քաղաքական ուժերից և ոչ մեկին չեն խոստանում կայուն մեծամասնություն՝ Իսրայելի 120 տեղանոց Քնեսեթում անհրաժեշտ 61 մանդատը, իրադարձությունների հետագա զարգացման համար հնարավոր են տարբեր սցենարներ:
«Լիկուդ» կուսակցությանն ավանդաբար սատարող հուսահատված ընտրողների մի մասը փորձում է համոզել համաքաղաքացիներին դուրս գալ Նեթանյահուի դեմ։ Շատերը երես են թեքել նրանից երկարաձգված դատական գործընթացի ֆոնին․ վարչապետին մեղադրում են կոռուպցիայի մեջ, թեև ինքը հերքում է այդ մեղադրանքները։
Իսրայելցի արաբների՝ պաղեստինյան ծագում ունեցող Իսրայելի քաղաքացիների բարձր մասնակցությունը ընտրություններին կարող է հօգուտ Այզենկոտի փոխել կոալիցիա կազմելու համար անհրաժեշտ ուժերի բարդ դասավորությունը։ Չնայած Այզենկոտն ինքը բացառել է արաբական կուսակցությունների հետ համագործակցությունը՝ պատճառաբանելով ընդհանուր արժեքների բացակայությունը, վերլուծաբանները հնարավոր են համարում մի սցենար, երբ այդ ուժերը կարող են աջակցել նրան՝ միայն թե հասնեն Նեթանյահուի հեռացմանը պաշտոնից։
«Ակնկալում եմ, որ կողմերից որևէ մեկի առավելությունը կլինի չնչին։ Որևէ ջախջախիչ հաղթանակի մասին խոսք լինել չի կարող»,- նշել է Շալոմ Հարթմանի ինստիտուտի իսրայելցի քաղաքական վերլուծաբան Ամոց Ասա-Էլը։

















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս Արաղչի
COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է
Մակրոնը մեղադրել է օտարերկրյա առաջնորդներին Ֆրանսիայի անկարգությունների թեման շահարկելու մեջ
Տավուշի օրինակն ու դրա կիրառելիությունը COP17-ի օրակարգում
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Դա սկանդալային է, վրդովեցուցիչ և պարզապես ճիշտ չէ
Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովին