Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր (ֆոտոշարք)
Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍնախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։
Նորին Մեծությունը շրջայց է կատարել վանական համալիրում, ծանոթացել միջնադարյան հայկական ճարտարապետության բացառիկ հուշարձանի պատմությանը։ Թագուհին ունկնդրել է հոգևոր երաժշտություն՝ հաղորդակից դառնալով հայ ժողովրդի հոգևոր և մշակութային հարուստ ժառանգությանը։
«Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» վայրին՝ որպես մարդկության համար բացառիկ կարևորություն ունեցող արժեք, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ուժեղացված պաշտպանության կարգավիճակ (Enhanced protection) է շնորհվել։ Գեղարդի Վանքը և Ազատ գետի վերին հովիտը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում՝ հանդիսանալով մարդկության համար առավել մեծ արժեք ներկայացնող հուշարձան:
Իսպանիայի թագուհի Սոֆիայի այցը Հայաստան կշարունակվի մինչև հոկտեմբերի 29-ը։ Նորին Մեծությունը կմասնակցի Արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը, ինչպես նաև Հայաստանի և Իսպանիայի միջև բարեկամական կապերի ամրապնդմանն ուղղված միջոցառումների։


















































«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Հայաստանի անձնագրով աշխարհի 33 երկրներ կարելի է այցելել առանց վիզայի. Passport Reports
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Սա մակաբուծական հարաբերություն է. Աբբաս Արաղչի
Տավուշի օրինակն ու դրա կիրառելիությունը COP17-ի օրակարգում
Մակրոնը մեղադրել է օտարերկրյա առաջնորդներին Ֆրանսիայի անկարգությունների թեման շահարկելու մեջ
Վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չի ներկայացրել
Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջարդվել
Դոնալդ Թրամփն անդրադարձել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գիշերային հարվածներին