Միջազգային կառույցը պատրաստակամ է աջակցելու Հայաստանում գոլֆի զարգացմանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է The R&A միջազգային կազմակերպության՝ Եվրոպայի տարածաշրջանում գոլֆի զարգացման հարցերով տնօրեն Զոի Թաքերին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի գոլֆի ասոցիացիայի նախագահ Կարեն Հովհաննիսյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում գոլֆի զարգացման հեռանկարները, մարզաձևի մասսայականացման, երեխաների և երիտասարդների ներգրավման, մարզական ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Զոի Թաքերը ներկայացրել է The R&A կազմակերպության գործունեությունն ու գոլֆի զարգացման ռազմավարական առաջնահերթությունները՝ ընդգծելով Հայաստանի ներուժը մարզաձևի զարգացման տեսանկյունից։ Նա կարևորել է գոլֆի հասանելիության բարձրացումը, հատկապես երեխաների, երիտասարդների և կանանց ներգրավումը՝ նշելով, որ մարզաձևի տարածման համար հնարավոր է կիրառել նաև փոքրածավալ և մատչելի ենթակառուցվածքներ։ Միջազգային կառույցը պատրաստակամ է աջակցելու Հայաստանում գոլֆի զարգացմանը՝ տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն, կրթական ռեսուրսներ և միջազգային փորձ։
Հայաստանի գոլֆի ասոցիացիայի նախագահ Կարեն Հովհաննիսյանը ներկայացրել է մարզաձևի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը։ Մասնավորապես՝ քննարկվել են հանրակրթական ուսումնական հաստատություններում գոլֆի ճանաչողական և ուսուցողական վարպետության դասերի կազմակերպման, ինչպես նաև դպրոցներում շարժական փոքրածավալ դաշտերի տեղադրման հնարավորությունները։
Անդրադարձ է եղել նաև մասնագիտական վերապատրաստման ծրագրերին, որոնց շրջանակում հնարավոր է կազմակերպել մարզիչների և կամավորների վերապատրաստում՝ միջազգային մասնագետների ներգրավմամբ։ Շեշտվել է նաև գոլֆի զարգացման զբոսաշրջային ներուժը՝ նշելով, որ մարզաձևը կարող է նպաստել ոլորտի զարգացմանը։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը՝ Հայաստանում գոլֆի զարգացման և մարզաձևի մասսայականացման նպատակով։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Մարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալ
Հունաստանում ԱՄՆ դեսպանը իր պաշտոնական դիրքն օգտագործել է անձնական նպատակներով
Առանց տեղումների եղանակ
COP17–ի նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են (տեսանյութ)
ՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատոր
Հայ եւ թուրք գործարարները զգուշավորությամբ են զննում «գետինը» հարաբերությունների կարգավորման եւ սահմ...
«Երաժշտական պրոդյուսինգ և ձայնային դիզայն». նոր ծրագիր Երևանի պետական կոնսերվատորիայում
Ռուսաստանը հարվածել է Կիեւին
Պլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կոտայքի մարզում հոկտեմբերի 15-16-ին