Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակն ունի 1 մլն դոլար մրցանակային ֆոնդ, որը Հայաստանը Ադրբեջանի հետ կիսել է․ Նիկոլ Փաշինյան Անչելոտին Աշխարհի առաջնությունից առաջ կերկարաձգի պայմանագրի ժամկետը Վրացական կողմը հերքել է Օվերչուկի խոսքերը աբխազական երկաթուղու գործարկման մասին Հայաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել ուղիղ ցամաքային առևտրի շուրջ Ձմեռային Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանը 53-րդն է Հրդեհի ահազանգ խանութ-սրահներից մեկի պահեստում (թարմացված) Խուդաթյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցեր Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը (տեսանյութ) Քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին խոսք չկա. Վրացական երկաթուղի Ձմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանն այսօր ունի մեկ մասնակից ԱՄՆ-ն հաստատել է իր ուժերի դուրսբերումը Սիրիայի Ալ Թանֆ ռազմաբազայից

«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակն ունի 1 մլն դոլար մրցանակային ֆոնդ, որը Հայաստանը Ադրբեջանի հետ կիսել է․ Նիկոլ ՓաշինյանԱնչելոտին Աշխարհի առաջնությունից առաջ կերկարաձգի պայմանագրի ժամկետըՎրացական կողմը հերքել է Օվերչուկի խոսքերը աբխազական երկաթուղու գործարկման մասինՀայաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել ուղիղ ցամաքային առևտրի շուրջՁմեռային Օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանը 53-րդն էՀրդեհի ահազանգ խանութ-սրահներից մեկի պահեստում (թարմացված)Խուդաթյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցերԱռգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)Քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերՌուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին խոսք չկա. Վրացական երկաթուղիՁմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանն այսօր ունի մեկ մասնակիցԱնցկացվել է Հայաստան-ԵՄ երիտասարդական առաջին համաժողովըԱՄՆ-ն հաստատել է իր ուժերի դուրսբերումը Սիրիայի Ալ Թանֆ ռազմաբազայիցՁմեռային Օլիմպիական խաղեր․ դահուկորդ Կատյա Գալստյանը 111 մասնակիցների շրջանում զբաղեցրել 82-րդը տեղըՄադրիդյան մղձավանջ Բարսելոնայի համար. 4 անպատասխան գոլ և կարմիր քարտՀայաստանի հավաքականի մրցակիցները Ազգերի լիգայումՏոմսերի խարդախության հետ կապված Լուվրը կրել է ավելի քան 10 միլիոն եվրոյի վնասԲանգլադեշում իշխանության են գալիս ազգայնականները` Z սերնդի հեղափոխությունից հետոՋեֆրի Էփշթեյնի փաստաթղթերի հրապարակումից հետո Քեթի Ռումմլերը հայտարարել է իր հրաժարականի մասին Եվրոպայի 2027 թ. առաջնությանը պատրաստվելիս մեծածավալ աշխատանքներ ունենք իրականացնելու. նախարարԱշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը ելույթ կունենա ԵրևանումՖԻՖԱ-ն Ատլետիկին արգելել է նորեկներ գրանցել մինչև 2028 թվականըԳերմանիայում տեղի կունենա Ֆիշերի արագ շախմատի աշխարհի առաջին պաշտոնական առաջնությունըՎարչապետի պաշտոնում չեմ պատկերացնում մի քանի երկրի քաղաքացի հանդիսացող անձի (տեսանյութ). ՆԳ նախարարՄոդուլյար ատոմակայանը լրացուցիչ ճկունություն կհաղորդի ՀՀ էներգահամակարգի կառավարմանը«Հայփոստ»-ի պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարանԱՄՆ ռազմական կցորդը «Պատվո լեգեոն» շքանշան է հանձնել գնդապետ Արման Մկրտչյանին՝ օրինակելի ու անբասիր ծառայության համարԱռանց վարորդներին զգուշացնելու մեքենաները տարհանելու դեպքերը կբացառվեն. Արփինե ՍարգսյանԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծըՀրդեհի ահազանգ խանութ սրահներից մեկի պահեստումՑանկանում ենք, որ ԵՄ առաքելությունը շարունակի մնալ Հայաստանում. ԱԽ քարտուղարը բարձր է գնահատում դիտորդների գործունեությունը«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցումը «Երգենք ու պարենք մայրենիով»՝ տեսանյութերի մրցույթՌուսաստանը ստիպված կլինի դիտարկել միջուկային անվտանգության նոր ռիսկերը. ՇոյգուԻ գիտություն ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեություն իրականացնողներիԵՄ առաքելությունը էական դեր է խաղացել խաղաղության կառուցման և ամրապնդման գործում. ԱԽ քարտուղարՈւկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. ՊեսկովԿեղծ ներդրումների գործով Քննչական կոմիտեի պարզաբանումըՀին աշխարհն անցյալում է. Ռուբիոյի գլխավոր ուղերձը՝ Մյունխենի համաժողովին ընդառաջՆիկոլ Փաշինյանը դասախոսություն կկարդա Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտումՀայաստանը սպասում է մինչև 13 միլիարդ դոլարի ամերիկյան ներդրումներ. BloombergԻսրայելը ինքնիշխան պետություն է, որտեղ գործում է օրենքի գերակայությունը. Իսրայելի նախագահԿենսաչափական համակարգը կներդրվի աշնանըԹմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասով աչքի է ընկել նաև պարեկային ծառայությունըԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր ICE դադարեցնում է անօրինական միգրանտների դեմ գործողությունը Մինեսոտա նահանգումՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը կայցելի Վայոց ձորի մարզՀՀ ԱԺ-ն ընդունել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթըԻրանից Հայաստան ժամանած բեռնատարից հայտնաբերվել է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Ոչ մի վերջնական բանի չհասանք, բացի Իրանի հետ բանակցությունները շարունակելու իմ պնդումից․ Թրամփ
Հայաստան

Արմեն Մարտիրոսյան․ «Հայաստանում կա Հայաստանի խնդիր՝ բառիս բուն իմաստով»

Shabat.am-ը շարունակում է իր «Շաբաթի հյուրը» հարցազրույցների շարքը։ Այս շաբաթ քաղաքական ամենաակտուալ թեմաների շուրջ զրուցել են «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ:

-Ինչու՞ կուսակցությունը միանյակ չմասնակցեց ընտրություններին: Ռեսուրսների բացակայությունն էր, թե՞ այլ պատճառներ կային:


-Պետք է նայել, թե ինչ նպատակով ենք մասնակցում, քանի որ դրանից է կախված մասնակցության ձևաչափը: Եթե նպատակն այն է, որ խորհրդարանում «Ժառանգությունը» տեղ ունենա, բնականաբար այդ դեպքում պետք է միայնակ մասնակցեինք: Բայց մեր նպատակն ի սկզբանե դա չի եղել, այլ եղել է ցանկություն ստեղծել մի այնպիսի միավորում, որը կարող է բերել ոչ միայն իշխանափոխության, այլև արմատական բարեփոխումների:

Հայաստանում կա Հայաստանի խնդիր՝ բառիս բուն իմաստով, քանի որ սպառնալիքները (ոչ թե մարտահրավերները, այլ սպառնալիքները), որոնք ծառացած են Հայաստանի առջև, շտապ լուծման կարիք ունեն: Ե՛վ տնտեսության, և՛ անվտանգության, և՛ դեմոգրաֆիկ վիճակներն այլևս սպառնալիքներ են Հայաստանի համար: Անցած տարի, առանց այն էլ ռեսուրսազրկված, մարդաթափ Հայաստանից պաշտոնական տվյալներով մոտ 48 հազար մարդ է արտագաղթել: Սա իսկապես արդեն խնդիր է:


-Ինչու՞ հենց Օհանյան–Օսկանյան դաշինիքի հետ որոշեցիք համագործակցել: Ծառուկյան դաշինքի հետ քննարկումներ եղե՞լ են:


-Ճիշտ ասած, պարոն Ծառուկյանի հետ ես անձամբ հանդիպում ունեցել եմ, բայց որ ասեմ դա դաշինքային մոտեցումների քննարկում է եղել, այդպես չէ: Բացի այդ, դեռևս նոյեմբեր ամսին, երբ խորհուրդը քննարկում էր համագործակցության հարցը, կարծեք թե ավելի հակվածություն կար երկու միավորումների՝ «Ելք»-ի և «Օհանյան–Օսկանյան» դաշինքի ուղղությամբ: Քննարկումների արդյունքում մեզ համար ցանկալի տարբերակն այն էր, որ այդ ուժերը միասին հանդես գային, սակայն ի տարբերություն Վարդան Օսկանյանի և Սեյրան Օհանյանի, ովքեր ևս միանշանակորեն կողմ էին մեր մոտեցմանը (ում անունը ես տվել եմ այդ քննարկումների արդյունքում, համաձայնել են եղել), մնացած գործընկերները վերապահումներ ունեին և այդ լայն համախմբումը չեղավ:

Օսկանյանի և Օհանյանի պարագայում տրամաբանությունն այն եղավ, որ ըստ էության, երեք փորձառու պետական գործիչներ միավորվում են և փորձում երկիրն այս վիճակից դուրս բերել: Եվ որքան էլ շահարկում լինի, որևէ մեկը չի ասում, որ Օսկանյանը և Օհանյանը պրոֆեսիոնալ, պարկեշտ անձիք չեն:

Ընդամենը Օսկանյանի քաղաքական հայտարարության շահարկում է իրականացվում, Օհանյանի՝ հրաման կատարելու, այդ տեքստը կարդալն են շահարկում, որը որպես շտաբի պետ, զիվորական, հրամանը քննարկելու իրավունք չուներ: Ուրիշ ոչինչ չկա: Այս դաշինքին միանալու պատճառներից մեկն էլ այն էր, որ մեր տեսլականը արտացոլված տեսաք այն «Նոր օրակարգ» կոչվող փաստաթղթում, որը հիմք է հանդիսանալու նախընտրական ծրագրի և որտեղ, ըստ էության, «Ժառանգության» իշխանափոխության մանիֆեստի կետերն են արտացոլված:


-Կարծիքներ կան, որ դաշինքի մեջ գտնվող Սեյրան Օհանյանը, լինելով երկար տարիներ պետական պաշտոններ զբաղեցրած գործիչ, չի կարող մի քանի ամսվա ընթացքում դառնալ ընդդիմադիր: Ի՞նչ կարծիք ունեք այս հարցի վերաբերյալ:


-Չեմ վիճի, իհարկե ընդդիմադիրի այնպիսի ճանապարհ, ինչպիսին անցել են «Ժառանգությունը», Րաֆֆի Հովհաննիսյանը, Օհանյանը չի անցել: Բայց «Ժառանգությունը» ևս չունի Օհանյանի՝ սպա-ազատամարտիկի, բանակի հիմնադիրներից մեկի անցած հետագիծը: Այսինքն, այնպես չէ, որ նրա անցած հետագիծը պակաս կարևոր է: Իսկապես դասական ռազմական գործչի ճանապարհ է անցել, հիմա մտել է քաղաքականություն, ընդդիմադիր չի եղել:

«Ժառանգությունը»-ը որպես ընդդիմադիր, հսկայական ուղի անցած կուսակցություն, նրա կողքին կանգնած է: Այն բացը, որը կարծում եք՝ կա Օհանյանի պարագայում, «Ժառանգությունը» կլրացնի, իսկ այն բացը, որը կարծում եք՝ կա «Ժառանգության» պարագայում, Օհանյանը կլրացնի: Ես խնդիր չեմ էլ դնում, որ մի քանի ամիս առաջ է նա պաշտոնատար անձ եղել, որովհետև Օհանյանի հետ ես շփվել եմ դեռևս իմ՝ պատգամավոր եղած ժամանակ, իհարկե ոչ հրապարակային, որովհետև պաշտպանական ոլորտի հետ էր կապված:

Ընդհանրապես, ես սիրում եմ ավելի շատ գործ անել, քան թե փիարվել: Փակ հանդիպումների շրջանակում մենք քննարկումներ ենք ունեցել և դեռևս այն ժամանակվանից ես միշտ հարգանքով եմ վերաբերվել Օհանյանին: Վերջերս մեկն ինձ հիշեցրեց հետևյալը. այն բուհում, որտեղ ես աշխատում եմ, Օհանյանը եկել էր հանդիպման դասախոսների հետ: Դասախոսներից մեկն ասում է. «Հիշում եմ՝ դու էն ժամանակ ասում էիր, որ եթե Օհանյանը առաջադրվի նախագահի պաշտոնում և եթե «Ժառանգությունից» թեկնածու չլինի, դու իրեն կաջակցես»: Ընդդիմադիր չի եղել Օհանյանը, կդառնա այս ժամանակաշրջանում: Հուսով եմ կարճ ժամանակով նա կկրի ընդդիմադիրի տիտղոսը: Մենք նրան այդ հաճույքը չենք պատճառի, որ նա երկար ժամանակով կրի այդ տիտղոսը, քանի որ ընտրություններից հետո նոր իշխանության մեջ Օհանյանը կլինի, և մենք միասին կշարժվենք առաջ: Ամեն ինչ քաղաքական տրամաբանության շրջանակում է…


Մանրամասները՝ Shabat.am-ում։