Վենեսուելայում տեղի է ունեցել 7,2 եւ 7,5 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ
Չորեքշաբթի երեկոյան Վենեսուելայի մայրաքաղաքից արեւմուտք գրանցվել են 7,2 եւ 7,5 մագնիտուդով երկու ուժեղ ստորգետնյա ցնցումներ։ Արդյունքում Կարակասում շենքեր են փլուզվել, իսկ մասնագետները կանխատեսում են մեծ թվով զոհեր։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել առաջինից մեկ րոպե էլ չանցած։
«Հավանական են մեծաթիվ զոհեր եւ լայնածավալ ավերածություններ, իսկ աղետը, ամենայն հավանականությամբ, կունենա մեծ մասշտաբներ»,- հայտարարել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը՝ նշելով, որ նախնական գնահատականներով զոհերի թիվը կարող է կազմել 10- 100 հազար մարդ։
Իշխանությունները դեռեւս չեն ներկայացրել զոհերի եւ տուժածների թվի գնահատականներ։ «Կարակասում որոշ շենքեր փլուզվել են», - պետական հեռուստատեսության եթերում ասել է ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբելյոն։
Reuters- ը փոխանցում է, որ Վենեսուելայի նախագահի պարտականությունները կատարող Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է արտակարգ դրություն սահմանելու մասին։ Նա նաեւ հայտնել է, որ երկրաշարժի հետեւանքով վնասվել եւ փակվել է Կարակասի միջազգային օդանավակայանը, փոխանցում է Reuters-ը։
Երկրաշարժի պահին շատ վենեսուելացիներ գտնվել են տներում, քանի որ տոնական օր էր։ Երկրում նշվում էր Կարաբոբոյի ճակատամարտի (1821 թ.) տարեդարձը, երբ Սիմոն Բոլիվարը բանակը հաղթանակ տարավ իսպանական զորքերի նկատմամբ եւ ապահովեց Վենեսուելայի անկախությունը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին