COP17-ի նախապատրաստական գործընթացի շրջանակում շարունակվում է ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ
COP17-ի նախապատրաստական գործընթացի շրջանակում շարունակվում է ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ։ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում անցկացվող «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» (London Climate Action Week – LCAW) համաշխարհային համաժողովին։
Այցի շրջանակում նախարարը մասնակցել է Թագավորական բուսաբանական այգիներում (Kew Gardens) կազմակերպված «Բնապահպանական գործողությունների խթանումը Ռիոյի կոնվենցիաների COP-երի միջոցով» խորագրով բարձր մակարդակի պանելային քննարկմանը։
Հանդիպումներ են եղել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Դեյվիդ Լեմմիի, Միացյալ Թագավորության բնության նախարար Մերի Գրեգի, Շրջակա միջավայրի, պարենի և գյուղատնտեսական հարցերով նախարար Էմմա Ռեյնոլդսի և այլ գործընկերների հետ։
Որպես Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) հյուրընկալող և նախագահող երկիր՝ Հայաստանը կարևորում է նման բարձր մակարդակի շփումները, որոնք նպաստում են միջազգային գործընկերության ամրապնդմանը և գլոբալ բնապահպանական մարտահրավերների հաղթահարմանն ուղղված համատեղ օրակարգի ձևավորմանը։
Շարունակվում են COP17-ի նախապատրաստական գործընթացի ակտիվ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ՝ կենսաբազմազանության պահպանության և կայուն զարգացման օրակարգն առաջ մղելու նպատակով։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար