Շարունակել աշխատանքը՝ ի նպաստ ՀՀ-Ֆրանսիա համագործակցության ամրապնդման․ Բարեկամության շքանշան՝ Բրիս Ռոքֆոյին
Հունիսի 22-ին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում տեղի է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության տնօրեն Բրիս Ռոքֆոյի՝ ՀՀ Բարեկամության շքանշանի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնում են դեսպանությունից։
«Շնորհավորական խոսքով հանդես եկավ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, որը կարևորեց Բրիս Ռոքֆոյի էական ավանդը վերջին տարիներին հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման, Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատման գործում, ինչի վերաբերյալ հռչակագիրը երկու երկրների ղեկավարները ստորագրել էին մայիսի 5-ին՝ նախագահ Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցի ընթացքում։
Ելույթ ունեցավ նաև վարչության տնօրեն Բրիս Ռոքֆոյը, որը շնորհակալություն հայտնեց այս բարձր պարգևի համար և վերահաստատեց իր հանձնառությունը շարունակելու աշխատանքը՝ ի նպաստ Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության հետագա ամրապնդման։
Ընդունելությանը ներկա էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, Ֆրանսիայում հավատարմագրված դեսպաններ, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև Բրիս Ռոքֆոյի ընտանիքի անդամները»- ասվում է հաղորդագրությն մեջ։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...