Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել է, որ մայրաքաղաքի վրա իրականացված զանգվածային հարձակման ժամանակ Ժուկովսկի քաղաքի Գագարինի փողոցում անօդաչու սարքը հարվածել է բազմաբնակարան շենքի։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, բնակիչները տարհանվում են։ Լյուբերցիում դրոնի բեկորները վնասել են ֆիթնես կենտրոնն ու արդյունաբերական գոտում գտնվող մի օբյեկտ։ Բացի այդ, հրդեհ է բռնկվել «Բելայա Դաչա» առևտրի կենտրոնի տանիքում։ Էլեկտրոստալի մոտակայքում անօդաչուի կտորները վնասել են առանձնատուն, ինչի հետևանքով մի կին է վիրավորվել, իսկ բուն քաղաքում մեքենա է այրվել։ Չեխովի շրջանի Մասնովո-Ժուկովո գյուղում դրոնն ընկել է ամառանոցի վրա և ամբողջությամբ ավերել այն․ այստեղ ևս տուժածներ չկան։ Միևնույն ժամանակ, անցած գիշեր շուրջ 60 դրոն է հարձակվել Ռոստովի մարզի վրա։ Նահանգապետ Յուրի Սլյուսարը հայտնել է, որ Գուկովո քաղաքին հասցված հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։ Ըստ նրա տվյալների՝ «առևտրային երկու օբյեկտում հրդեհ է բռնկվել»։ Սակայն, ինչպես պարզել է «Astra» լրատվականը՝ հիմնվելով ականատեսների լուսանկարների վրա, քաղաքում իրականում այրվում է ութ ջրամբար ունեցող նավթաբազան։
Դրանից առաջ ուկրաինական անօդաչուները Մոսկվայի նավթավերամշակման գործարանին հարվածել էին հունիսի 16-ին։ «Reuters»-ի տվյալներով՝ այդ հարձակումից հետո «Գազպրոմ նեֆտ»-ին պատկանող գործարանի աշխատանքը դադարեցվել էր, և հումքի վերամշակումն ամբողջությամբ կանգ էր առել։ Միևնույն ժամանակ, գործակալության աղբյուրներից մեկը նշել էր, որ ձեռնարկությունը նախատեսում են վերագործարկել առաջիկա մի քանի օրվա ընթացքում՝ ավելի ցածր հզորությամբ։
«Energy Intelligence»-ի վերլուծաբանների հաշվարկներով՝ հունիսի սկզբին նավթավերամշակման գործարաններին հասցված ուկրաինական դրոնների պարբերական հարվածների հետևանքով Ռուսաստանում նավթավերամշակման ծավալները նվազել են օրական 4 միլիոն բարելից ցածր, ինչը վերջին 21 տարվա ամենացածր ցուցանիշն է։ Ըստ նրանց տվյալների՝ այս պահին պարապուրդի է մատնված ռուսական նավթավերամշակման հզորությունների գրեթե մեկ երրորդը՝ օրական 2,14 միլիոն բարել։ «Ռուսաստանի էներգետիկ հատվածի դեմ Ուկրաինայի արշավը հսկայական վնաս է հասցրել, ինչի հետևանքով երկիրը գնում է դեպի իր պատմության վատթարագույն վառելիքային ճգնաժամը»,- եզրակացրել են վերլուծաբանները։


















































Արարատի և հարակից համայնքների բնակիչները համակարգչային շերտագրման հետազոտության համար ստիպված չեն այ...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումներ կլինեն․ Ավինյան
ԵԱՍՄ հիմնարկը համալրվելու է 50-ից ավելի տեխնիկայով
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվ...
Գիտնականները քաղցկեղի վերադարձից ամիսներ առաջ այն հայտնաբերելու միջոց են գտել
Հորդառատ տեղումների արդյունքում Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2սմ-ով
Եվս 4 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքերով․ Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրությ...
Լուիզիանայում ալիգատորը կծել է ոստիկանությունից փախչել փորձող հարբած վարորդին