Լիոնել Մեսսին կրկնել է Միրոսլավ Կլոզեի բացարձակ ռեկորդը
Լիոնել Մեսսին Աշխարհի առաջնության J խմբի մեկնարկային տուրում կրկնել է Միրոսլավ Կլոզեի բացարձակ ռեկորդը՝ գրանցելով պատմական հեթ-տրիկ Ալժիրի ընտրանու դեմ խաղում (3:0): Արգենտինայի հավաքականի 38-ամյա ավագն այսպիսով պաշտոնական մրցաշարերում իր գոլերի քանակը հասցրել է 16-ի:
17-րդ րոպեին Մեսսին տուգանային հրապարակի մատույցներից կատարած հուժկու հարվածով բացել է հանդիպման հաշիվը, 60-րդ րոպեին կրկնապատկել է այն, 76-րդ րոպեին Նիկո Գոնսալեսի փոխանցումից հետո Մեսսին ցածր հարվածով Մունդիալների պատմության մեջ գրանցել է իր կարիերայի առաջին հեթ-տրիկը :
Այս երեք գոլերի շնորհիվ Մեսսին հայտնվել է ռմբարկուների աղյուսակի ամենավերին հորիզոնականում։
Միրոսլավ Կլոզե (Գերմանիա) - 16 գոլ
Լիոնել Մեսսի (Արգենտինա) - 16 գոլ
Ռոնալդո (Բրազիլիա) - 15 գոլ
Գերդ Մյուլլեր (Գերմանիա) - 14 գոլ
Կիլիան Մբապե (Ֆրանսիա) - 14 գոլ
Բացի այս նվաճումից, Արգենտինայի ավագը սահմանել է ևս մի քանի ֆենոմենալ ցուցանիշ.
- Մեսսին միակ ֆուտբոլիստն է, որը խաղադաշտ է դուրս եկել 6 տարբեր Մունդիալներում (2006-2026 թթ.):
- Սա «Ալբիսելեստեի» կազմում լեգենդար հարձակվողի հոբելյանական՝ 200-րդ պաշտոնական խաղն էր:
- 38 տարեկան հասակում նա շրջանցել է Կրիշտիանու Ռոնալդուին՝ դառնալով Մունդիալների պատմության ամենատարեց խաղացողը, որին հաջողվել է մեկ խաղում երեք գոլ խփել:


















































Արգենտինայի հավաքականը մեծ դժվարությամբ հաղթահարեց Եգիպտոսի արգելքը
Ազնավուրի երկրպագուները ֆուտբոլի Աշխարհի առաջնության ժամանակ
Նորվեգիայի հավաքականի հանդերձարանը Բրազիլիայի դեմ հաղթանակից հետո (տեսանյութ)
Մունդիալ-2026. Անգլիան քառորդ եզրափակչում է
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ Կառավարության կազմը
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին