Ուկրաինան հույս ունի, որ Իրանի համաձայնությունից հետո ԱՄՆ-ն կվերսկսի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը
«Ուկրաինան ողջունում է ԱՄՆ-Իրան գործարքը և նախագահ Թրամփի առաջնորդությունը դրան հասնելու գործում: Մենք հույս ունենք, որ այս համաձայնագիրն ամուր հիմք կհանդիսանա տարածաշրջանում երկարատև խաղաղության, կյանքի երաշխավորված պաշտպանության և համաշխարհային տնտեսության կայունացման համար», - նշվում է գրառման մեջ։
Սիբիհայի խոսքով՝ ամբողջ աշխարհին անհրաժեշտ է Հորմուզի նեղուցի վերաբացումը՝ «էներգետիկ շուկայի կայունության, այլ ոչ թե ագրեսորներին նոր լծակներ տալու համար», ինչպես նաև նավագնացության ազատությունն ապահովելու համար։
«Ուկրաինայում մենք սա նաև տեսնում ենք որպես խթան և հնարավորություն Միացյալ Նահանգների համար՝ վերսկսելու Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի դադարեցմանն ուղղված խաղաղության ջանքերը։ Ամերիկյան առաջնորդությունը կարևոր է այս պատերազմը դադարեցնելու համար», - հավելել է Սիբիհան։
Նախարարը նաև հույս է հայտնել է, որ խաղաղության ջանքերի հարցն առանցքային կլինի Ֆրանսիայում Մեծ յոթնյակի գագաթնաժողովի շրջանակում Ուկրաինայի և ԱՄՆ նախագահների հանդիպման ժամանակ։
«Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում այժմ կարևորագույն նշանակություն ունի մեկ սկզբունք. մենք պետք է աշխատենք ոչ միայն պատերազմը դադարեցնելու, այլև երկարատև խաղաղություն ապահովելու և ագրեսիայի ցանկացած կրկնություն կանխելու համար։ Ուկրաինան պատրաստ է եղել և շարունակում է պատրաստ լինել ամեն ինչ անել այդ նպատակին հասնելու համար», - նշել է նա։
Ֆրանսիայի Էվիան-լե-Բեն առողջարանային քաղաքում հունիսի 15-17-ն անցկացվում է G7-ի երկրների գագաթնաժողովը, որի ընթացքում պետք է հանդիպեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ